Логотип

Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մխիթար Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ Գոռ Ակուլյանին, վերջինս մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է հիվանդանոց։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Սպիտակի գազալցակայաններից մեկում։

«Վնասվել է քաղաքացու ծնոտը, ատամնաշարը, աչքը»,- «Իշխանությանը» պատմել է ականատեսներից մեկը։ «Իշխանություն» լրատվականի աշխատակիցները փորձել են նաև մեկնաբանություն ստանալ Գոռ Ակուլյանից, սակայն նա նշեց, որ ի վիճակի չէ խոսել։ Զանգահարել են նաև ՔՊ-ական համայնքապետին, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել:

Ներքին գործերի նախարարությունից «Իշխանությանը» հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդում ստացել են և փոխանցել են Քննչական կոմիտե։ Նախաքննական մարմնից էլ նշեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն մեղադրյալ, ձերբակալված անձ չկա։

Alpha News