Логотип

Պետական կառույցներին հրահանգվել է բոլոր վայրերից հանել Արարատի պատկերը

Իշխող ուժը պետական կառույցներին հանձնարարել է բոլոր վայրերից հեռացնել Արարատ լեռան պատկերը, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականը մարտին հայտնել էր, որ Մասիս սարի պատկերը կհեռացվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպից։

Այժմ Երևանի պետական համալսարանը նույնպես նոր տարբերանշանի մրցույթ է հայտարարել։ Թերթը հիշեցրել է, որ ԵՊՀ ներկայիս լոգոյում նույնպես պատկերված է Արարատ լեռը։

ԲՈՒՀ-ի ներկայիս ռեկտորն է իշխանական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, իսկ Հոգաբարձուների խորհրդի նախագահը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։

Ապրիլի իշխանությունները ներկայացրել էին կենսաչափական անձնագրերի նոր ձևաչափը, որտեղ պատկերված Խոր Վիրապը լուսանկարվել է այնպիսի դիրքից, որպեսզի Արարատ լեռը հետնանկարում չարտացոլվի։

Ավելի վաղ՝ 2025-ի սեպտեմբերին կառավարությունը որոշում էր կայացրել լեռան պատկերը հեռացնել Հայաստանի մուտքի և ելքի կնիքներից։

Armenia Today