Логотип

ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի դեսպանի հետ զրույցը չափազանց կոշտ է եղել

«Երևանում մայիսի 9-ի նախօրեին կազմակերպված հակառուսական խժդժությունը և ուղիղ ահաբեկչական հարձակումների սպառնալիքները, որոնք Հայաստանի մայրաքաղաքում հնչեցրել է Զելենսկին՝ բոլոր ներկաների լուռ համաձայնությամբ, հակասում են դաշնակցային պարտավորություններին և բարեկամության մասին հավաստիացումներին, որոնք հայկական ղեկավարությունը տվել էր Մոսկվայում», — նշվել է RT-ի Telegram-ալիքում հրապարակված նյութում։

Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին հինգշաբթի՝ մայիսի 7-ին, կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Դիվանագետին հայտնել են, որ հանրապետությունում Զելենսկուն «հարթակ» տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին նրա կողմից ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար, կտրականապես անընդունելի է։

News.am