Ռուսաստանից միանգամից 5 չվերթ է հետաձգվել դեպի Հայաստան։ Այս մասին հայտնի է դառնում «Զվարթնոց» օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Մոսկվայի («Վնուկովո», «Շերեմետևո»), Սանկտ Պետերբուրգի («Պուլկովո») և Ռուսաստանի այլ քաղաքների օդանավակայաններում չվերթերի զանգվածային ուշացումների մասին՝ կապված ԱԹՍ-ների հարձակման պատճառով թռիչքների ժամանակավոր սահմանափակումների հետ:
Այսպես, ուշացումով Մոսկվայից Երևան կժամանեն «FlyOne» և «Azimuth» ընկերությունների 2, ինչպես նաև Սոչիից «S7 Airlines», «Azimuth» և «Աերոֆլոտ» ընկերությունների 3 օդանավեր։
Չեղարկվել է նաև հայաստանյան «NovAir» ավիաընկերության Կապան-Երևան չվերթը։
Ներկա պահին Ռուսաստանի օդանավակայաններից տարբեր երկրներ հետաձգվել է ավելի քան 100 չվերթ, սահմանափակվել է օդանավակայանների աշխատանքը։ Ուղևորներին խորհուրդ է տրվում օդանավակայանների առցանց ցուցատախտակի վրա ստուգել ընթացիկ կարգավիճակը, ավելի քան 30 րոպե ուշացման դեպքում հնարավոր է կատարել տոմսի հարկադիր վերադարձ: 5 ժամից ավելի ուշացման դեպքում քաղաքացիները կարող են պահանջել տաք սնունդ և հյուրանոց:
Sputnik Արմենիա
