Վեդիում տեղի ունեցած աղմկահարույց գործով ձերբակալվածներից Արթուր Երեմյանը 2 ամսով կալանավորվեց դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի որոշմամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։
Նշենք, որ ավելի վաղ 2 ամսով կալանավորվել էր գործով մյուս մեղադրյալ Դավիթ Այնազյանը։
Առավոտյան ՔԿ-ն հայտնել էր, որ գործով անցնող երկու տղամարդիկ ձերբակալվել են։ Տուժող կողմի փաստաբան Վարդուհի Էլբակյանը մինչ այդ հրապարակել էր նրանց անունները՝ Արթուր Երեմյան և Դավիթ Այնազյան:
Հիշեցնենք` փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։
