Логотип

Վեդիում անչափահասների բռնության գործի շրջանակում ձերբակալվածներից մեկը կալանավորվել է

Վեդիում տեղի ունեցած աղմկահարույց գործով ձերբակալվածներից մեկը` Դավիթ Այնազյանը, 2 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստը դռնփակ է եղել:

Առավոտյան ՔԿ-ն հայտնել էր, որ գործով անցնող երկու տղամարդիկ ձերբակալվել են։ Տուժող կողմի փաստաբան Վարդուհի Էլբակյանը մինչ այդ հրապարակել էր նրանց անունները՝ Արթուր Երեմյան և Դավիթ Այնազյան:

Հիշեցնենք` փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։