ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը մայիսի 7-ին Ռուսաստանին անվանել է ԱՄՆ-ի և Իրանի պատերազմի գլխավոր հաղթողը։
«Ցանկանու՞մ եք իմանալ, թե ով է Իրանի պատերազմի գլխավոր հաղթողը։ Ռուսաստանը», — հայտարարել է Հարիսը։ Նրա ելույթի հեռարձակումը իրականացրել է Associated Pree (AP) գործակալությունը իր YouTube-ալիքում։
Քաղաքական գործիչը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանել է պատժամիջոցները, ինչի շնորհիվ Մոսկվան այժմ գումար է վաստակում նավթի վաճառքից։ Բացի այդ, Հարիսը հավելել է, որ Իրանի հետ զինված հակամարտության պատճառով Վաշինգտոնը ստիպված է Մերձավոր Արևելք ուղարկել հրետանի, զինամթերք և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցներ։
Նրա խոսքով՝ այդ ռեսուրսներն այլապես կուղղվեին Ուկրաինա։
News.am
