USD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°C

Логотип

ՔԿ-ն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը

Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Նախօրեին Գերագույն հոգևոր խորհրդի նիստը չէր կայացել, քանի որ աշխարհիկ անդամներին հրատապության կարգով հրավիրել էին ՔԿ, և օրակարգում ընդգրկված հարցերը նախատեսվում էր քննարկել այսօրվա նիստում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան ՔԿ-ն կրկին փորձել է տապալել նիստը։ Ժամը 10-ին այս անգամ արդեն հոգևորական անդամներին կրկին, իբր, «անհետաձգելի քննչական գործողությունների» անվան տակ, հրավիրել են հարցաքննության։ Հոգևոր հայրերը հրաժարվել են գնալ հարցաքննության՝ նշելով, որ ՔԿ-ն պարտավոր է ծանուցագիր ուղարկել։ Ավելի ուշ ծանուցագիրը էլեկտրոնային տարբերակով ուղարկվել է, սակայն նիստը, այնուամենայնիվ, կայացել է։

Հատկանշական է, որ ՔԿ-ն կրկին հարցաքննության է հրավիրում մարդկանց, ովքեր արդեն մեկ անգամ հրաժարվել են ցուցմունք տալ, և ակնհայտորեն կրկին հրաժարվելու էին։ Հետևապես, ակնհայտ է, որ իրականում այս գործողությունները որևէ հրատապություն չեն պարունակում, այլ կա ուղիղ հրահանգ՝ տապալելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրոնական մարմինների գործունեությունը։