USD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°C

Логотип

Ֆրանսիայում հրաժեշտ են տալիս Ժակ Շիրակին

Ֆրանսիան հրաժեշտ է տալիս երկրի նախկին առաջնորդ Ժակ Շիրակին: Երկուշաբթին ազգային սգի օր է հայտարարվել՝ ի հիշատակ ականավոր քաղաքական գործչի, որը սեպտեմբերի 26-ին մահացել է 87 տարեկանում:

Պաշտոնական արարողությունները կանցկացվեն նախ պատմական Հաշմանդամների պալատի պատվո բակում, որտեղ հանգուցյալ առաջնորդին զինվորական պատիվ կտրվի, հայտնել են Ելիսեյան պալատից: Նա 12 տարի՝ 1995-2007 թվականներին որպես հանրապետության նախագահ եղել է նաև Ֆրանսիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:

Զինվորական պատիվներից հետո սգո երթը կուղևորվի Փարիզի հին Սեն Սյուլպիս եկեղեցի, որը գտնվում է Լյուքսեմբուրգյան այգու և Սեն Ժերմեն պուրակի միջև: Այնտեղ Շիրակի ընտանիքի անդամների, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և արտասահմանյան երկրների առաջնորդների մասնակցությամբ տեղի կունենա հոգեհանգստի պատարագ: Եկեղեցում հրաժեշտի արարողություն ավարտելով՝ Մակրոնը Ելիսեյան պալատում կհանդիպի Փարիզ ժամանած արտասահմանցի գործընկերների հետ, տեղեկացնում է Aysor.am: