Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ՝ ԲԱՔՎԻՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՅԴ ՆՎԵՐԻ ՀԱՄԱՐ
Կորուստների մասին տվյալները զգալիորեն նվազեցված են
Նոյեմբերի 10-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ մտցնել, բայց Փաշինյանը դրան համաձայնեց միայն Շուշին հանձնելուց հետո։ Դժվար չէ ենթադրել, որ քաղաքական տերերը Նիկոլին պարտավորեցրել են 7 շրջանների հետ մեկտեղ հանձնել նաև բերդաքաղաքը։
Խոսքը ազգային շահերի դավաճանության մասին է. ապացույցները անթիվ-անհամար են։ Փաշինյանը հանդես եկավ հերքումով, բայց նրան ոչ ոք չհավատաց, նոյեմբերի 10-ից համառ լուրեր են շրջում, որ վարչապետը զինված ջոկատներ է ձևավորում քաղաքացիական բնակչությանը հնազանդեցնելու համար։
2018 թվականի օգոստոսի 17-ին ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքի ամբիոնից, Փաշինյանը ժողովրդին խոստացավ, որ եթե լինի կարգավորման տարբերակ, որին ինքը կհավատա և որն ընդունելի կհամարի, ապա կխորհրդակցի ժողովրդի հետ։ «Ես կգամ այստեղ ու կդիմեմ ժողովրդին»,- խոստացավ Փաշինյանը և խաբեց ժողովրդին ճիշտ այնպես, ինչպես արել էր 10 տարի շարունակ՝ ընդդիմադիր եղած ժամանակ, և ավելի քան 2,5 տարի՝ լինելով կառավարության ղեկին։
«25 տարի բանակցային գործընթացում եղել է մի բան, որ 7 շրջանները պետք է հանձնվեն»,- ի արդարացում իրեն ստեց Փաշինյանը։ Իրականում Տեր-Պետրոսյանի վաղաժամկետ հրաժարականից հետո հայկական կողմը երբեք բանակցություններ չի վարել կարգավորման փուլային սցենարի հիման վրա։ Անկյունաքարը միշտ էլ եղել է կարգավիճակի հարցը, բայց եթե անգամ մի պահ հնարավոր համարենք, թե Փաշինյանը ճշմարտությունն է ասում, ապա ինչո՞ւ նա 7 շրջանները չհանձնեց միանգամից։ Ինչո՞ւ դա արեց 1302 մարտիկների և տասնյակ քաղաքացիական անձանց զոհվելուց հետո։ Այս օրերին արդեն սկսել են խոսել այն մասին, որ այդ թիվն էականորեն նվազեցված է, և իրական կորուստները 2 անգամ ավելի են։ Նման կարծիք են հայտնել, մասնավորապես, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Եթե իրավիճակը նախորդ իշխանության մեղքով իսկապես անելանելի էր, ապա ինչո՞ւ էր պետք ներքաշել երկիրն արյունահեղ պատերազմի մեջ, երբ կարելի էր հայտարարել, որ այլ ելք չկա և հազարավոր կյանքեր փրկել։ Փաշինյանը այլ կերպ վարվեց. պատերազմի 12-րդ օրը նա արդեն դավաճաններ ու դասալիքներ էր փնտրում ՝ փորձելով բարդել իր մեղքն ուրիշների վրա։
Փաշինյանը 7 շրջանները հանձնելու որոշման մեղքը բարդեց Արցախի Հանրապետության բանակի և քաղաքական ղեկավարության վրա։ Նախագահ Արայիկ Հարությունյանը աջակցեց նրան, մատնանշելով պաշտպանության բանակի աղետալի վիճակը, որը, իր խոսքերով, տառապում էր կորոնավիրուսով, դիզենտերիայով ու թութքով: «Գոլոս»-ի ընթերցողները հավանաբար հիշում են բազմաթիվ հրապարակումներն այն մասին, որ Հարությունյանը Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Փաշինյանի աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին շատ բառեր ասվեցին, բայց ճշմարտությունը չի կարելի խեղդել բանավոր փորլուծության մեջ։ Իսկ ճշմարտությունն այն է, որ 43 օրվա ընթացքում Հայաստանի և Արցախի իշխանությունները կորցրեցին այն, ինչ պահել էինք գրեթե 30 տարի։
Հոկտեմբերի 10-ից, Սաղաթելյանի խոսքերով, Փաշինյանը բանակցություններ է վարել այն որոշման համաձայնեցման շուրջ, որի մասին հասարակությունն իմացավ նոյեմբերի 10-ի գիշերը: Մի ամբողջ ամիս նա բանակցել է 7 շրջանները հանձնելու շուրջ, հոկտեմբերի 19-ին իր մոտ հավաքել կուսակցությունների ներկայացուցիչներին, որպեսզի հաղորդի նրանց, թե բանակն այլևս չի կարող պատերազմել։ Նոյեմբերի 10-ին Փաշինյանը իր որոշման ողջ պատասխանատվությունը բարդեց Արցախի բանակի և քաղաքական ղեկավարության, ինչպես նաև նախկին իշխանության վրա: Հարությունյանը նրան աջակցեց և նույնպես փորձեց մեղքը բարդել Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ «Երբ Շուշին դեռ մերն էր և քաղաքի համար մարտեր էին ընթանում, Հարությունյանն ասում էր, թե Շուշին արդեն հանձնել են»,- հայտարարեց Սաղաթելյանը:
Փաշինյանը բանակցություններ է վարել ժողովրդի թիկունքում
Պատմությունը արձանագրում է փաստերը, այլ ոչ թե հույզերը, իսկ փաստերը հետևյալն են. նախորդ իշխանություններից ոչ մեկը փաստաթուղթ չի ստորագրել շրջանները հանձնելու մասին. դա արեց Փաշինյանը։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ազատագրեցին Արցախը և կառուցեցին հանրապետության բանակն ու անկախությունը։ Ի դեպ, կարգավորման փուլային սցենարի հեղինակ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ սեփական ձեռքով ոչինչ չի ստորագրել և, ի տարբերություն Նիկոլի, երբեք չի թաքցրել իր մոտեցումները խնդրի նկատմամբ։
Փաշինյանը ժողովրդի թիկունքում բանակցություններ էր վարում, իսկ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը գաղտնի ստորագրեց մի փաստաթղթի տակ, որը նախատեսում է միանգամից մի քանի շրջանների հանձնում հաշված օրերի տարբերությամբ: Ավելին, այդ հայտարարության 9-րդ կետը վերաբերում է ինքնիշխան Հայաստանի տարածքի մի մասին։ Փաշինյանը չէր կարող տալ այդ հատվածը՝ շրջանցելով հանրաքվեն։
Նոր Հայաստանը, որը Փաշինյանը կառուցում էր «պողոսների» հավանության բացականչությունների ներքո, ինչպես պարզվեց, Հայաստան է առանց Արցախի։ Նախորդ հրապարակումներում մենք ամենայն մանրամասնությամբ ներկայացրել ենք վարչապետի պաշտոնում Փաշինյանի արած հայտարարություններն ու արարքները, որոնք նպաստել են Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի մեկնարկին։ Մենք պատմել ենք, թե ինչպես էր սորոսական նոմենկլատուրան նախապատրաստում հայ հասարակությանը պատերազմում պարտություն կրելուն...
Փաշինյանի նոր Հայաստանը Հայաստան է առանց Արցախի:
Այսօր, մեծ հաշվով, եկել է ժամանակը քաղելու 2018 թվականի գարնան գունավոր հեղափոխության ծաղրապատկերի դառը պտուղները: Գլխավոր շտաբը և ՊՆ-ն այս իրավիճակում հայտնվել են Նիկոլի կողքին, իսկ տողերիս հեղինակին, ինչպեսև շատերին մեր երկրում, հուզում է այն հարցը, թե ի՞նչ եղավ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը. «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։
Նոյեմբերի 10-ին նախարարը հայտարարեց հետևյալը. «Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի, Ադրբեջանի զինված ուժերին՝ գերսպառազինված: Եվ եթե ինձ կարող են հարցնել՝ ինչո՞ւ դուք սպառազինված չեք եղել, սպառազինված ենք եղել, բայց քանակական առումով և ռեսուրսների առումով, ես կարծում եմ, Հայաստանի և Ադրբեջանի հնարավորություններն անհամեմատելի են»: Իսկ մի՞թե Տոնոյանն այդ մասին չգիտեր պատերազմի հենց սկզբում, երբ արտաբերում էր իր հայտնի արտահայտությունը նոր տարածքների մասին։
Բաքվին և Անկարային գոհացրած որոշման համար պետք է պատասխան տա կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Սլաքներն ուղղել նախկին ղեկավարության վրա չի ստացվի։ Փաշինյանը չի կարող երաշխավորել երկրի ու ժողովրդի անվտանգությունը, նա պարտավոր է հրաժարական տալ ու նստել մեղադրյալի աթոռին, ուր բոլորովին վերջերս առանձնակի բավականության զգացումով ու ծանակելով նստեցրել էր Արցախի հերոսներին։
Այսօր այդ նստարանը պետք է ազատել դավաճան վարչապետի համար, որը ստորագրել է Արցախի վերաբերյալ որոշումը Բաքվի և Անկարայի թելադրանքով։ Ընդ որում դա պետք է անել անհապաղ, քանի դեռ Նիկոլը եղբայրասպան քաղաքացիական պատերազմ չի սանձազերծել Հայաստանի ներսում։ Նոյեմբերի 10-ին նա արդեն խոսեց ինչ-որ հանցավոր խմբերի մասին, որոնք սպասարկում են ինչ-ինչ օլիգարխների շահերը, և վրեժխնդրության կոչ արեց։ Այո, պարոնայք, Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին վրեժխնդիր լինել միմյանցից այն բանի համար, որ ինքը միանձնյա հանձնել է Արցախը։
Բացառված չէ, որ նրա կոչին արձագանքեն տասնյակ զոմբիացված «պողոսներ»։ Հասարակության մտածող մասը և 17 կուսակցությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի կառավարության հրաժարականը տեղի ունենա առանց ցնցումների։ Փաշինյանն այսօր պատրաստ է սանձազերծել քաղաքացիական պատերազմ, ինչին նպաստում է Սորոսի հինգերորդ շարասյունը։ Հայաստանի քաղաքացիները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն և չենթարկվեն սադրանքների։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 10:09
19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"
-
2024-11-19 09:23
Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.
-
2024-11-18 09:11
Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!
-
2024-11-16 09:47
Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ: