Последние новости

«ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»

Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր

Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի գնահատմամբ, ներկայումս հասարակական կարգի պահպանությունը փոխարինվել է քաղաքական գործընթացներին ոստիկանության միջամտությամբ՝ քաղաքացիների իրավունքների և ազատությունների տոտալ ոտնահարման միջոցով: Նրա խոսքերով, այդ միջամտությունը սկսվել է 2019-ին, երբ ոստիկանությունն իրավունք ստացավ ցրելու բողոքի ակցիաներն առանց ակնհայտ պատճառի, իսկ բերման ենթարկվածներին սկսեցին ծեծել բաժանմունքներում: Նույն այդ ժամանակ տեղի ունեցավ սկանդալային դրվագը, երբ ոստիկանները ծեծի էին ենթարկել տղամարդուն՝ անչափահաս երեխաների աչքի առաջ։ Հայաստանում արդեն 4 տարի շարունակ ոչ մեկին չեն պատժում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները անհիմն խախտելու համար։

Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների ցուցակը, որոնց ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները ձերբակալությունից առաջ պառկեցրել են ասֆալտին, որպեսզի տեսախցիկներով արձանագրեն այդ գործընթացը, տասնյակ անուններ է ներառում։ ԶԼՄ-ները բազմիցս պատմել են այն աննկարագրելի հաճույքի մասին, որը ապրում է կապիտուլյանտն այդ կադրերը դիտելիս։

Իշխանյանը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում քաղաքական ճգնաժամի լուծման ուղիները բավական սահմանափակ են, և վկայակոչում է նրանց կարծիքը, ովքեր դեռևս 2018-ին կանխատեսել են, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջինն է լինելու։ «Ի տարբերություն առաջին, երկրորդ և երրորդ նախագահների, Փաշինյանը հրաժարական չի տա, նա ամեն ինչ կանի աթոռին նստած մնալու համար, լավագույն դեպքում կփախչի երկրից, բայց իշխանությունից չի հրաժարվի»,- ընդգծել է իրավապաշտպանը: Այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքի չագուճը մոտ ժամանակներս հարվածելու է իր ընտրողների գլխին, մեր ընթերցողներին զգուշացրել ենք դեռևս նախընտրական քարոզչության վերջին փուլում։ Արտահերթ ընտրություններից հետո դեռ մեկ տարի էլ չի անցել, իսկ ռեժիմի պարագլուխն արդեն ձեռնամուխ է եղել զանգվածային տեռորի։

«Թուրքիան այլ երկրների տարածքում ահաբեկչական գործողությունների հարուստ փորձ ունի»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը մայիսի 1-ի հանրահավաքի նախօրեին տեղեկացրեց հանրությանը, որ իշխանությունը սադրիչների խմբեր է պատրաստում և նույնիսկ նախատեսում է ոստիկանի համազգեստ հագցնել նրանց:

Նախկին փոխխոսնակ եվ Ղազախստանում ՀՀ դեսպան, իսկ այժմ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը հայտարարել է, որ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև «ողջ աշխարհի հայերը խելագարի բռնապետության պատանդն են դարձել»: «Մենք բոլորս մեկ անձի դավաճանական քաղաքականության պատանդն ենք»,- հայտարարել է նախկին փոխխոսնակը։

Նրա խոսքերով, Փաշինյանն իրականացնում է իր խելագար մտահղացումները. լինի դա Արցախի տարածքների հանձնումը, 5 հազար զոհը, թե բանակի փլուզումը, իսկ հետո ներկայացնում այնպես, թե այդ իրողությունները գոյություն են ունեցել ի սկզբանե, իսկ ինքը ոչ մի բանում մեղավոր չէ։ «Իրականում այդ ամենը նրա ձեռքի գործն է, նա չարիք է,- ընդգծել է Սահակյանը։ «Նա ամեն դեպքում հեռանալու է. հարցն այն է, թե ինչպես»,- հայտարարում Է դիվանագետը՝ չբացառելով, որ դավաճանի հրաժարականի որոշումը թելադրված կլինի փողոցի կողմից։ Նրա խոսքերով՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով ներկայիս ակցիաները խուճապ են առաջացրել Բաքվում և Անկարայում։

Սահակյանը մատնանշեց նոր աշխարհակարգի ձևավորումը։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանը նախկին Միության տարածքների մասով դիրքերի ամրապնդման հայտ է ներկայացնում, իսկ «Փաշինյանի դիվանագետները եվրոպական բոլոր մայրաքաղաքներում մի բան են պնդում, թե «եկեք, փրկեք մեզ Ռուսաստանից», միամտաբար կարծելով, թե այդ խոսքերը չեն հասնում Կրեմլ»։ «Մենք հոգնել ենք կրկնել, որ չի կարելի խաբել գործընկերներին»,- ընդգծեց Սահակյանը, նշելով, որ Եվրոպան ինքնուրույն որոշումներ չի կայացնում արտաքին քաղաքականության ոլորտում, այլ գործում է ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերի շրջանակներում։

«Երբ մեզ կանչում են Եվրոպա, ապա պետք է հասկանալ, որ Եվրոպայի դերը մեր տարածաշրջանում կատարում է Թուրքիան, որն ունի այլ երկրների տարածքում ահաբեկչական գործողությունների հարուստ փորձ։ Բավական է թույլ տալ նրան մտնել Հայաստան, նա իր հետ նոր արյուն կբերի»,- հայտարարեց դիվանագետը՝ չբացառելով, որ այդ ներկայությունը կնշվի ընդդիմադիր քաղաքական գործիչների սպանություններով։

Սյուրռեալիստական կանխատեսումներ

Փաշինյանի հրաժարականից հետո կձևավորվի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը կզբաղվի արտահերթ ընտրությունների կազմակերպմամբ։ Հիշեցնեմ, որ խորհրդարանը կլուծարվի, եթե վարչապետի ու կառավարության հրաժարականից հետո խմբակցությունները 7-օրյա ժամկետում չընտրեն նոր վարչապետ։

Իշխանության ճգնաժամն ակնհայտ է, շրջանառության մեջ են դրվել դրա հաղթահարման ամենասյուրռեալիստական սցենարներ։ Բանը հասել է կանխատեսումների, թե իբր՝ Ազգային համաձայնության կառավարություն կարող է ձևավորել հենց Նիկոլը՝ ընդդիմության հետ փոխզիջման հիման վրա։ Հարց. կցանկանա՞ արդյոք ընդդիմությունը գործարքի գնալ կապիտուլյանտի հետ և Ազգային համաձայնության կառավարություն ձևավորել Արցախը հանձնելու դավաճանական ծրագրերի շուրջ ու հրաժարվել Ցեղասպանության ճանաչման գաղափարից։

Ընդդիմությունը չի կարող համաձայնել դավաճանի ռեժիմի մասը դառնալուն, նման համաձայնությունը կարող է նշանակել հրապարակային ինքնաոչնչացում։ «Ընդդիմությունը մեծ խնդիր ունի առաջնորդի առումով, նա չունի միասնական առաջնորդ, այնպես որ այս ընդդիմությունը չի կարող դառնալ իշխանության այլընտրանք։ Խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները չեն կայացել որպես ընդդիմություն, քանի որ շարունակում են ապրել այնպես, ինչպես ապրել են իրենց իշխանության օրոք։ Մենք խորհրդարանական ընդդիմություն չունենք»,- փողոցային ակցիաների թեժ պահին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։ Եթե ընդդիմությունը խնդիրներ ունի, ապա դա նորմալ է։ Նորմալ չէ, երբ ռեժիմի պարագլուխը ի հեճուկս ընդդիմության ծրագրում է սեփական հանրահավաք անցկացնել…

Այդ մարդը վտանգավո՛ր է

Ակցիայի մասնակիցները մայիսի 1-ին Երևան են եկել Տիգրանաշենից, Իջևանից, Սարդարապատից, Բաշ Ապարանից և այլ վայրերից: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանի հանրահավաքների զանգվածախմբերին մայրաքաղաք են տեղափոխել, որպես կանոն, ավտոբուսներով։

Տեղեկություններ կան, որ ռեժիմի պարագլուխը ծրագրում է իր հանրահավաքն անցկացնել և բախումներ հրահրել իր կողմնակիցների և փողոցային ակցիաների մասնակիցների միջև, որպեսզի ընդդիմությանը մեղադրի քաղաքացիական պատերազմ սանձազերծելու մտադրության մեջ: Փաշինյանը վտանգավոր է։ Վրաերթի ենթարկված հղի կնոջը կարող են հաջորդել այլ զոհեր, ռեժիմի պարագլուխը ոչ մի բանի առաջ կանգ չի առնի, իսկ նրա թիմում չկան մարդիկ, որոնք կարող են նրան կասեցնել…

Թեպետ, այդ առումով Սահակյանը լավատես է, նա համարում է, որ Նիկոլի շրջապատում կգտնվեն մարդիկ, որոնք կասեն. «Դու ամեն ինչ ձախողել ես, ուստի պետք է հեռանաս»։ Առայժմ, ավաղ, առկա է միայն սեփական ժողովրդի հետ հաշվեհարդար տեսնելու դավաճանի փորձը, ընդ որում՝ ամեն պահի բանը կարող է հասնել արյունահեղության։ Եթե ռեժիմի հոգեվարքը արյունալի լինի, ապա այդ արյունն ամբողջությամբ Փաշինյանի խղճի վրա կլինի։ Ասում են՝ խաթարված պսիխիկա ունեցող մարդկանց վրա չի ազդում ուրիշի արյան տեսքը..

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ