Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ

Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների

Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։

ՍԴ-ն ի լուր աշխարհի հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու մի խումբ անձինք չեն տապալել սահմանադրական կարգը։ Ոչ ոք պատիժ չկրեց այն բանի համար, որ երկրորդ նախագահն ընդհանուր առմամբ 2 տարի անցկացրեց բանտում։ Փետրվարի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ռ.Քոչարյանը հիշեցրել է, որ իրենից նույնիսկ ներողություն չեն խնդրել: Այժմ կասկածելի համբավ ունեցող մեկ անձի ցուցմունքների հիման վրա պետության նախկին ղեկավարի դեմ ներկայացվել է մեղադրանք, որը նախատեսում է 7-12 տարվա ազատազրկում: Ընդ որում նշվում է, որ կաշառքը տրվել է 2008թ. մայիսին, երբ Քոչարյանն արդեն նախագահ չէր, ուստի չէր կարող «հարցեր լուծել»։

Փաշինյանն այրվում է երկրորդ և երրորդ նախագահներին ճաղերի հետևում տեսնելու ցանկությունից, իսկ Գլխավոր դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, ԱԱԾ-ն, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները չեն կարողանում փոքրիշատե համոզիչ մեղադրանքներ սարքել։ Ռ.Քոչարյանին մեղադրում են Սիլվա Համբարձումյանից երրորդ անձի միջոցով կաշառք ստանալու մեջ: Սերժ Սարգսյանին նույնպես մեկ անձի (գյուղատնտեսության նախկին նախարարի՝ ներկայումս հանգուցյալ Սերգո Կարապետյանի) ցուցմունքների հիման վրա մեղադրում են գյուղացիական տնտեսություններին հատկացվող վառելիքի բաշխման մրցույթին միջամտումով պետությանը վնաս պատճառելու մեջ։ Երկու մեղադրանքներն էլ չեն դիմանում որևէ քննադատության։ Ինչքա՞ն կարելի է ծիծաղեցնել իրավաբանական հանրությանը, մի՞թե այդ պասկվիլների փոխարեն հնարավոր չէր հորինել ավելի ճշմարտանման ինչ-որ բան։

Փորձառու փաստաբանները փետրվարի 15-ին լքեցին դատական նիստն ի նշան բողոքի, առանց դատավոր Աննա Դանիբեկյանի համաձայնության: Նրանք հայտարարեցին, որ չեն հասկանում Քոչարյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը։ Նիկոլավարի պախարակումը հաշվարկ է կառուցում ոչ թե բովանդակության, այլ զանգվածների մեջ կուտակված ագրեսիան պետության նախկին ղեկավարների դեմ յուրաժամանակ շրջելու վրա։ Միայն թե հիմա ոչ թե 2018 թվականն է, այլ 2022-ը, ուստի Փաշինյանը, ի տարբերություն Քոչարյանի, չի կարող իրեն թույլ տալ զանգվածային ասուլիս հրավիրել։ Նա ստիպված է իր աշխատասենյակում փակված պատասխանել հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների նախապես համաձայնեցված հարցերին։

Ռեժիմի պարագլուխն ամենևին էլ մտահոգված չէ փաստարկների և ապացույցների որոնմամբ։ Նա և իր քարոզչամեքենան ապավինում են միայն ապատեղեկատվությանը։ Հաշվարկը կառուցվում է այդօրինակ դատական շոուների սիրահարների անփորձության ու տգիտության վրա։ Բավական է հիշել 2008թ. մարտի 1-ին զոհվածների հարազատների կրակոտ ելույթները մի դատավարության ժամանակ, որը նախատեսված չէր և չէր քննում 10 մարդու սպանությունը: Չնայած դրան՝ հարազատներին կանոնավորապես բերում էին դատարանի դահլիճ, որպեսզի նրանք տեսախցիկների առաջ անիծեին Քոչարյանին։ Այժմ ռեժիմը նոր շոու է խաղարկում այն մասին, թե ինչպես է Սիլվան, իբր, Սամվել Մայրապետյանի միջոցով 3 մլն դոլար կաշառք տվել Քոչարյանին, ևս մեկ միլիոն էլ փոխանցել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։ Համբարձումյանը սկսել էր «ցուցմունքներ» տալ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից անմիջապես հետո։ Այդ ցուցմունքների բովանդակությունը բացահայտ անամոթություն էր

Ռեժիմի պարագլուխը չորս տարվա արդյունքներով ներկայացնելու ոչինչ չունի

Երկրորդ և երրորդ նախագահների համակարգված վարկաբեկումը կասկած չի թողնում, որ ռեժիմի պարագլխի համար այդ գործընթացն ինքնանպատակ է։ Ինչո՞ւ։ Պատճառն ակներև է. չորս տարվա արդյունքներով Փաշինյանը ներկայացնելու ոչինչ չունի, բացի իր նախորդների անվանարկումից։ 4 տարվա ընթացքում ոչ մի բան, բացի երկրի ու ժողովրդի գլխին բերած անմիջական աղետից, չի արել։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից, որն օրերս հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը «ողբերգություն» է, ոչինչ չես կարող պահանջել։ Դա թութակի պահվածք է, որը տիրոջ հետևից մեխանիկորեն կրկնում է բանավոր կաղապարները։ Փաշինյանը նպատակ է դրել իր ուսերից թոթափել բանակցային գործընթացի տապալման մեղքը, ինչն ազատություն տվեց Ալիևի ձեռքերին 44-օրյա ագրեսիան սկսելու համար։ Այդ փորձի օգտին է աշխատելու հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ։

Նախորդ քննչական հանձնաժողովը, իր իսկ նախագահությամբ, այդպես էլ չկարողացավ ապացուցել, թե 2016թ. ապրիլին Քառօրյա պատերազմի ժամանակ զինվորները սովից խոտ են կերել, զենք չունենալով՝ կռվել փայտերով, իսկ ռազմական տեխնիկայի բաքերում վառելիքի փոխարեն ջուր է եղել։ Հանձնաժողովը չկարողացավ ապացուցել, թե գեներալ Յուրի Խաչատուրովը մարտական գործողությունները ղեկավարելու փոխարեն վիսկի է խմել ու բիլիարդ խաղացել։ Քոչարյանը չի հաղթահարի հանձնարարված խնդիրը նաև այս անգամ. նրան չի հաջողվի ազատել Փաշինյանին 44-օրյա պատերազմի, Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի բռնազավթման և 5 հազար մարդու մահվան մեղքից։ Առաքելությունն անիրագործելի է. ասենք, ոչ ոք չի էլ պատրաստվում իրագործել դա։

Ոչ ոք չի պատրաստվում խորամուխ լինել Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգության մանրամասների մեջ և հիմնավորել Փաշինյանի գլխավոր թեզն այն մասին, թե «2016 թվականի պատերազմից հետո Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմում չլինելու նույնիսկ տեսական հնարավորությունը»։ Ժամանակն է արդեն հասկանալու, որ ռեժիմի առաջին դեմքերը խորապես թքած ունեն իրական վիճակի վրա. բավական է բարձրագոչ հայտարարել, թե պատերազմը բանակցությունների ձախողման հետևանք է, և այդ ձախողման համար մեղադրել հանրապետականների առաջնորդին։

Եթե օրական 20 անգամ կրկնեն, թե Ապրիլյան պատերազմից հետո Արցախը անկախության հնարավորություն չուներ, ապա «առանձնակի շնորհաշատ մարդիկ» դրան անպայման կհավատան։ Ռեժիմի քարոզչամեքենային ամենևին չի մտահոգում ապացուցողական բազան, նրա նեցուկը ամենատգետ և ամենաագրեսիվ քաղքենիական խավն է։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ դատավարություններով Փաշինյանը շեղելու է հասարակության ուշադրությունը մեծ դավաճանության նոր փուլից։ Դատավոր Դանիբեկյանը հատուկ հանձնարարություն է ստացել՝ կաշառքի գործով մեղադրական վճիռ կայացնելու մի երկրում, որտեղ 4 տարվա ընթացքում չի եղել կոռուպցիայի վերաբերյալ ոչ մի դատավճիռ:

Իշխանական քարոզչամեքենայի արձագանքը «Արմնյուզ» հեռուստաալիքին Սերժ Սարգսյանի տված վերջին հարցազրույցին ցույց տվեց, որ ռեժիմի պարագլուխը վճռական է տրամադրված։ Փաշինյանը 2018 թվականից ի վեր մակաբուծում է երկրորդ և երրորդ նախագահների իմիջի վրա, փորձելով ինքնահաստատվել նրանց հաշվին, բայց այսօր նա պատրաստ է ավելի հեռուն գնալ և «փակել» նրանց, ումից վախենում է, համարելով այդ մարդկանց ազգային շահերի դավաճանության նոր փուլի իրականացման գլխավոր խոչընդոտ։ Երկրորդ և երրորդ նախագահների չեզոքացմանն ուղղված Փաշինյանի ջանքերը նման են սեփական կաշվից դուրս ցատկելու փորձի։ Հանրահայտ է, որ բնավ Քոչարյանն ու Սարգսյանը չեն Ստեփանակերտում հանրահավաքի ամբիոնից գոչել հանգուցյալ Լեոնիդ Ազգալդյանի հայտնի արտահայտությունը. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Իսկ եթե «վե՛րջ», ապա ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել։ Այդ հայտարարությունից հետո միջազգային հանրությունն ինքնաբերաբար ագրեսորի դեր վերագրեց Հայաստանին և անցավ Ադրբեջանի կողմը։ Ակնհայտ է, որ բանակցությունների խափանման հանգեցրին Փաշինյանի հռետորաբանությունը, բանակցություններ վարելու փորձառության իսպառ բացակայությունը և Ալիևի հետ պայմանավորվածությունները Դուշանբեի վերելակում:

Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովն իր աշխատանքը կսկսի ապացուցելու փորձով, թե իբր՝ պատերազմի են հանգեցրել երրորդ նախագահի օրոք ընթացած բանակցությունները։ Որպես գլխավոր «ապացույց» գործի կդրվի դարձյալ նույն հղումը վարչապետի պաշտոնում ընտրվելու ժամանակ ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին։ Գրազ եմ տալիս, որ հանձնաժողովը կանտեսի ագրեսիայի առաջին օրերին «Հայկական Ժամանակ»-ի էջերում Նիկոլի հրապարակախոսական օպուսը, որտեղ «գերագույն գլխավոր հրամանատարը» տալիս է բնավ ոչ հռետորական հարց. «Գուցե պետք է ուղիղ բանակցություններ սկսել Թուրքիայի հե՞տ»։

Իմաստ չունի դիմել ուսապարկերին որպես բանական արարածների…

2022-ի սկզբին ռեժիմի հետ կառուցողական բանավեճի մեջ մտնելու ընդդիմության փորձերը ձախողվեցին: Ընդդիմությունը, ըստ երևույթին, արդեն վերջնական եզրակացության է եկել, որ իմաստ չունի ռեժիմի հետ խոսել փաստարկների ու ապացույցների լեզվով, իմաստ չունի դիմել ուսապարկերին որպես բանական արարածների…

Ընդդիմությունը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի լեգիտիմություն չհաղորդի կապիտուլյանտին արդարացնելու փորձերին։ Շուտով կլրանա վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելու 4-րդ տարին։ Ի՞նչ կարող է նա ներկայացնել, բացի զոհաբերված 5 հազար կյանքից, Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի հանձնումից, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բռնազավթումից։ Անկեղծացում, որ ինքը հպարտանում է 44-օրյա պատերազմում կրած պարտությամբ, թե՞ խոստովանություն, որ ինքնիշխան Հայաստանի տարածքի 41 քառ. կմ-ը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Իսկ գուցե որպես գլխավոր արդյունք նա ներկայացնելու է խաղաղության պայմանագի՞րը՝ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումով, «միջանցքային տրամաբանությանը» ճիշտ համապատասխան։

Քանի դեռ երկրորդ և երրորդ նախագահները ազատության մեջ են, Փաշինյանը մտավախություն ունի, որ ցանկացած պահի դավաճանության շղթան կարող է կտրվել։ Նրան պետք է «փակել» երկու նախագահներին՝ իրեն անվտանգ զգալու համար։ Քանի դեռ նրանք ազատության մեջ են, նա ամեն օր վախենում է, որ չորս տարվա իրադարձությունների մասին ճշմարտությունը ջրի երես դուրս կգա։ Իսկ կրիտիկական զանգված փողոց դուրս բերելու մտադրության մասին Ռ.Քոչարյանի հայտարարությունից և այն արձանագրումից հետո, որ «գործընթացը շարժվում է ճիշտ ուղղությամբ», շատերը համոզվեցին, որ Փաշինյանի մտավախությունները բնավ անհիմն չեն։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ