Լավրով. Եթե ավելի վաղ հաջողվեր համաձայնության գալ, հինգ շրջանները կանցնեին Բաքվին, սակայն` խաղաղ ճանապարհով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս փուլը սկսվեց այն բանից հետո, երբ բավականին երկար ժամանակ ծայրաստիճան հուզական, աագրեսիվ և առճակատող հայտարարություններ էին կուտակվում: Այս մասին նոյեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք կնախընտրեինք, որպեսզի հակամարտությունը կարգավորվեր վաղուց` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների հիման վրա, որոնց մասին վերջերս բազմիցս խոսել է Ադրբեջանի նախագահը և ընդգծել իր պատրաստակամությունն այդ սկզբունքների հիման վրա իրականացնել այն, ինչ առաջարկվել էր համանախագահների կողմից: Եթե մենք գնայինք այդ ճանապարհով, ապա հինգ շրջանների, ապա երկուսի ազատագրման հետ կապված արդյունքը, հավանաբար, նույնը կլիներ: Սակայն նախ դա անարյուն կլիներ և երկրորդը` դա կարվեր որպես վերջնական քաղաքական կարգավորմում»,- հայտարարել է Լավրովը:
Ըստ նրա` առաջարկված խաղաղության առաջարկները, քաղաքական և դիվանագիտական քայլերը, որոնք ինչ-որ փուլում կիսում էին բոլոր կողմերն առանց բացառության, վերջին կարճ ժամանակահատվածում կասկածի տակ դրվեցին, ասվում էր, որ դա չի ապահովի հուսալի անվտանգություն, եթե մենք գնանք հինգ և երկու շրջանների վերադարձի ճանապարհով, և երկու կողմերից էլ սկսեցին հուզական և բավականին կոշտ, ագրեսիվ հայտարարություններ կուտակվել: Մթնոլորտը թեժանում էր, միջադեպեր էին տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, դրանք հաջողվեց բավականին արագ խլեցնել, սակայն արագ լուծման ցանկությունը կախված էր օդում:
«Ջանքերը, որոնք ձեռնարկվել են նախ ՄԽ համանախագահների, ապա Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով, համապատասխան հայտարարություններ են ընդունվել, որոնք հետագայում հաստատվեցին ֆրանսիացիների և ամերիկացիների նախաձեռնած նոր փաստաթղթերով: Դրանցից ոչ մեկը չի ազդել արյունահեղության իրական դադարեցման վրա: Քանի որ այս բոլոր դեպքերում հրադադարի ռեժիմի դիտարկման մեխանիզմի ստեղծման շուրջ համաձայնություն ձեջք չէր բերվել, որին կոչ էին անում համանախագահները: Այս համաձայնագրերին սկզբունքորեն նոր որակ հաղորդվեց, երբ վերջին շաբաթվա ընթացքում ինտենսիվ բանակցություններ էին տարվում Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի մակարդակով, օրը մի քանի անգամ յուրաքանչյուր իր գործընկերներից յուրաքանչյուրի հետ նախագահ Պուտինը շփվում էր, և հիմնական ուշադրությունը կենտրոնանացած էր խաղաղապահ օպերացիայի շուրջ համաձայնության գալու վրա: Արդյունքում այն համաձայնեցվեց, դրա կազմը որոշվել է Ռուսաստանի Դաշնության կողմից` Բաքվի և Երևանի խնդրանքով: Առաքելությունն արդեն տեղակայվում է Լեռնային Ղարաբաղում շփման գծում և միաժամանակ ապահովելով Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապի համար»,- հայտնել է Լավրովը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 17:24
В Баку завершился судебный процесс по уголовному делу членов «Группы возмездия», обвиняемых в терроризме.
-
Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна2025-06-12 17:20
Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна. Об этом сообщает офис третьего президента.
-
2025-06-12 17:15
На заседании правительства 12 июня Никол Пашинян затронул тему 100 миллионов долларов из Всеармянского фонда «Айастан», которые поступили в государственный бюджет во время войны 2020 года и исчезли.
-
2025-06-12 17:12
Есть вопросы, в связи с которыми подходы разные. Конечно, я не думаю, что ситуация такая, что способ поиска общей точки соприкосновения исчерпан. Об этом заявил в беседе с журналистами в Республиканском Пантеоне в парке имени Комитаса 12 июня оппозиционный депутат, член Республиканской партии Армении Тигран Абрамян, отвечая на вопросы о позиции парламентской фракции блока «Армения» в процессе выражения вотума недоверия премьер-министру.