Последние новости

Փոխքաղաքապետ. Ստեփանակերտի բնակիչներն աստիճանաբար տուն են վերադառնում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այս պահին կա շուրջօրյա ջրամատակարարում, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումն էլ շուտով կվերականգնվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին Ստեփանակերտում 1000-1500 բնակիչ էր մնացել, հիմա արդեն նրանց թիվը մոտ 2000 է։ Փոխքաղաքապետն ուրախությամբ արձանագրում է՝ թիվն ավելանում է, բնակիչները շարունակում են իրենց հայրենի քաղաք վերադառնալ։ Ի դեպ, արցախցիների համար ավտոբուսներն անվճար են։

«Շարունակում ենք բնակչությանն ապահովել սննդով և, ինչը ոչ պակաս կարևոր է, տաք հագուստով և վառարաններով, քանի որ եղանակը սկսում է ցրտել»,- նշեց Թամրազյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ