ՎԵՐՋԱՊԵՏԸ. ԱՎԱՐՏՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
Փաշինյանի և Իմ քայլի իշխանության ավարտը բացառապես տեխնիկական լուծումների փուլում է. ե՞րբ և ինչպե՞ս հարցերը, անշուշտ, կստանան իրենց պատասխանները։ Իշխանափոխությունը մեծ հաշվով արդեն տեղի է ունեցել։ Մտածել, թե նրան և նրանց կհաջողվի պահպանել իշխանություն, անլուրջ է հետևյալ պարզ պատճառներով.
1. Անվտանգության խնդիր. Փաշինյանի և «Իմ քայլի» ղեկավարությամբ Հայաստանը պարտվել է, հետևաբար՝ երկրի բնակչությունն իրեն անվտանգ այլևս չի զգում և չի զգալու։ Ժողովուրդն ունի պարզ խնդիր՝ ունենալ իշխանություն, որի օրոք ինքն իրեն անվտանգ կզգա։ Ժողովուրդը վստահ չէ, որ Փաշինյանը նոր պատերազմի մեջ չի ներքաշի իրենց և նոր ողբերգության չի բերի։ Նույն պատճառով իրենց անվտանգ չեն կարող զգալ նաև այն արցախցիները, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայրերը։
2. Անհնար է պատկերացնել Ալիև-Փաշինյանի բանակցություններ։ Հայ-ադրբեջանական բանակցություններ անպայման պետք է տեղի ունենան, բայց անհատական նման ստորացումից հետո Փաշինյանի մասնակցությամբ բանակցություններ ուղղակի անհնար է։ Դա կլինի Հայաստանի թե´ ստորացումը, թե´ պարտությունը։ Ուղղակի անհնար է դա պատկերացնել։
3. Վստահության խնդիր։ Պատերազմի ողջ ընթացքում Փաշինյանի իշխանությունը խաբել է ժողովրդին։ Ընդ որում՝ խաբել է ամենակարևոր հարցում՝ ցինիկաբար և բացառապես իր աթոռի համար։ Հասարակությունն այլևս չի հավատալու այդ մարդուն և նրա իշխանությանը՝ որևէ հարցում։ Անհնար է պատկերացնել երկրի կառավարում, երբ ժողովուրդը ողբերգական փորձի արդյունքում տոտալ չի հավատում իր իշխանությանը։
4. Հասարակության զգալի մասի մոտ արմատավորված է Փաշինյանի հոգեկան անհավասարակշռության մասին վարկածը, ինչի մասին գրեթե բաց խոսում են ԱԱԾ երկու նախկին պետերը (ընդ որում՝ Փաշինյանի նշանակած)։
5. Առաջիկա շաբաթներում Հայաստանը հայտնվելու է ծանրագույն տնտեսական ճգնաժամի մեջ, որն իր մաշկի վրա է զգալու յուրաքանչյուր քաղաքացի. 100 հազար փախստական, հարկերի հավաքագրում, բիզնեսի անկում, ֆինանսական կայունության խնդիր, եկամուտների էական նվազում և այլն։
6. Մթնոլորտը երկրում գնալով դառնալու է պայթյունավտանգ և միակ կոնսոլիդացիոն գաղափարը դառնալու է «քայլ արա՝ մերժիր Նիկոլին» բանաձևը։
Այս փունջով աշխարհի որևէ իշխանություն չի կարող գոյատևել։ Մեր փունջը շատ ավելին է։ Ինչ է լինելու առաջիկայում։
ա/ Հասարակության նորանոր շերտեր են գիտակցելու մեր պատմական կորստի իրական չափը։ Ընկալելի է դառնալու մարդկային կորստի ողբերգականության իրական չափը։
բ/ Իշխանությունը և հասարակությունը տարանջատվելու են. ունենալու ենք բացառապես լայվի վարչապետ, որը մարդկանց հետ այլևս ուղիղ չի կարողանալու շփվել, և ունենալու ենք «Իմ քայլի» խմբակցություն, որի յուրաքանչյուր անդամ իր վրա, ամեն պահի զգալու է հասարակության, մեղմ ասած, ոչ բարյացակամ վերաբերմունքը
գ/ սոցիալական սուր խնդիրների ավելացմամբ չարությունը իշխանության հանդեպ սաստկանալու է։
դ/ «Իմ քայլի» պատգամավորները և պետական համակարգը սկսելու են չդիմանալ ճնշումներին. արձանագրվելու է պատգամավորների և տարբեր կարգի պաշտոնյաների հրաժարականներ և տարանջատում Փաշինյանից։
Այս պրոցեսին զուգահեռ՝ կազմավորվելու է ոչ իշխանական բևեռը, իր լիդերներով և գրագետ ձևակերպված ծրագրով։
Իշխանափոխության՝ ե՞րբ և ինչպե՞ս հարցերը ստանալու են իրենց պատասխանները։ Դա անշուշտ լինելու է մոտ ապագայում և խիստ ցանկալի է՝ խաղաղ ճանապարհով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
-
2025-07-10 10:02
Сегодня Ереванский государственный университет превращается в контролируемую площадку, где идеи и принципиальность подавляются в пользу подконтрольности и приспособленчества, написал на своей странице в Фейсбук председатель студенческой организации РПА Армен Арутюнян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-10 09:16
Пашиняну позволено все, потому что он сегодня фактически является реализатором большого геополитического плана по экспорту Южного Кавказа на Запад, сказал 168.am политолог Грант Мелик-Шахназарян, подчеркнув, что народ должен начать уличную борьбу, чтобы остановить действия властей, а от оппозиции потребовать, чтобы она выполнила свою часть работы. Публикацию полностью приводим ниже.