Արտակ ԹՈՎՄԱՍՅԱՆ. ԱԶԱՏԵՔ ՄԵԶ ՁԵՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂԱՆԱ ԶԱՐԳԱՆԱԼ
Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանական ողջ հանրությունն ու մամուլը տարածում են Հայոց բանակի փախուստի, դիրքերը թողնելու և այլ բացասական երևույթների մասին տեղեկատվություն, որն առաջին անգամ հանդիպեցինք Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ժամանակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Լավ, պարո՛ն Փաշինյան, Դուք այդքա՞ն անհայրենիք ու դավաճան եք, որ մեծաթիվ զոհերի ու մյուս տղաների հերոսական պայքարից հետո Ձեր քաղաքական պատասխանատվությունը՝ կատաստրոֆիկ կոլապսային ստորագրությամբ, գցում եք զինվորների վրա, որպեսզի թշնամին մեր փառահեղ բանակի անվան հետ խաղա:
Դուք արժանի չեք լինելու մի բանակի ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, որին ինքներդ անվանեցիք փախուստի մատնված ու դիրքեր թողած, մի բանակի, որը Հայրենական Մեծ պատերազմի, Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո տվել է բազմաթիվ գեներալներ, հերոսներ:
Դուք նվաստացրեցիք մի բանակի, որն աչքի է ընկել իր հերոսներով ու խիզախությամբ և եղել է անպարտելի:
Իսկ այս պարտությունը, հարգելի ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանի և իր անփառունակ թիմի պարտությունն է, որը կապ չունի մեր ժողովրդի ու բանակի հետ:
Պարո՛ն Փաշինյան, օր առաջ հրաժարական տվեք և ազատեք մեզ Ձեր ներկայությունից, որպեսզի Հայաստանը կարողանա զարգանալ, և նոր քաղաքական էլիտան կարողանա բեկում մտցնել ստեղծված անելանելի իրավիճակում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 11:21
«Согласно полученным сообщениям, военно-морские и военно-воздушные силы США и Великобритании приближаются к Ирану и готовятся вступить в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-06-16 11:01
Иран применил гиперзвуковые ракеты в ходе ударов по Тель-Авиву и Хайфе. Об этом сообщило агентство Tasnim.
-
2025-06-16 10:56
Жители села Касах Котайкской области Армении в понедельник утром перекрыли трассу Аштарак-Ереван с требованием решить транспортную проблему общины. Через некоторое время полиция вмешалась, разблокировала дорогу и подвергла приводу шесть активистов.
-
2025-06-16 10:53
Корпус стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана в ходе новой волны ракетных ударов по территории Израиля, используя новые методы, вынудил израильские средства ПВО атаковать друг друга. Об этом сообщает Tasnim со ссылкой на заявление КСИР.