Последние новости

Իրավապահները գնացել են Արթուր Վանեցյանի բնակարան խուզարկության՝ ունենալով բոորովին այլ հասցեի սանկցիա

Իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում։

«Հերթական ապօրինությունն է, որ իրականացվում է իշխանությունների կողմից՝ իրենց դավադիր պալնները կյանքի կոչելու համար։ Անբարոյականության գագաթն է, ուրիշ որևէ խոսք չեմ կարող գտնել», - ծնողների բնակարանից դուրս գալիս ասաց Արթուր Վանեցյանը։

Նա ասաց նաև՝ թող անեն։

«Եթե սրանով պետք է իրենց՝ հայրենիքի վաաճառքի պլանը կյանքի կոչեն, իսկ մենք սրանով պետք է պայքարենք և չթույլատրենք հայրենիքը վաճառել, պատրաստ ենք տարբեր զրկանքների։ Նույնիսկ կյանքի գինն այստեղ որևէ կապ չունի, կյանքի գնով կարող ենք պայքարել հանուն մեր հայրենիքի»։

Վանեցյանն ասաց, թե իր բնակարանում ևս գնացել են խուզարկության՝ տանելով դատարանի սանկցիա բոլորովին այլ հասցեի։

«Այս իշխանություններն իրենց փնթի գործելաոճը չեն փոխում, եկել են մեր տուն, բերելով դատարանի՝ բոլորովին այլ հասցեի սանկցիա, ինչի արդյունքում խուզարկությունը մեր բնակարանում չիրականացավ» , - ասաց Վանեցյանը։

Նա նշեց, որ ծնողների բնակարանում բավական շատ իրավապահներ կան, քննչական գործողություններ են իրականացնում։

«Զենք, զինամթերք են փնտրում, կոմպյուտերներ, ֆլեշկաներ։ Հորս տանը կա բավանաչափ որսորդական օրինական զենք՝ գրանցված, որը ներկայացվել է քննչական մարմնին։ Արգելված իրեր չեն հայտնաբերվել», - ասաց Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ ամբողջությամբ պլանավորված գործողություններ են իրականացնում՝ իրենց գործունեությունը կասեցնելու համար, իշխանությունը որևէ այլ նպատակ չի հետապնդում։

Դիմելով իրավապահներին՝ Արթուր Վանեցյանն ասաց.

«Տղերք, մի դարձեք մասնակից հայրենիքի վաճառքի, դուք ուսադիր կրող եք, պատիվ ունեք»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ