Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԶՈՒՐԿ Է ԲԱՐՈՅԱԿԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Քայլեր՝ քաոսից խուսափելու համար» հոդվածը, որում հոդվածագիրն անդրադարձ է կատարում երկրում տիրող ներքաղաքական վիճակին:
«Մեր հանրությանը պատրաստվում էի ներկայացնել ավելի մանրամասն, հեռանկարային քայլերի ճանապարհային քարտեզ, սակայն գիշերվա իրադարձությունները ստիպեցին մի փոքր հետաձգել այն և ներկայացնել հետևյալ համառոտ կետերը․
1․ Երկրում քաղաքական դեֆոլտ է․ ընտրողների և գործող կառավարության միջև այլևս չկա որևէ պարտավորություն, չկան պարտավորություններ նաև հենց իշխանության ներսում։ Կառավարությունն այլևս զուրկ է բարոյական լեգիտիմությունից։ Կառավարության՝ այս պահի միակ պարտավորությունը հրաժարական տալն է։ Հաջորդ քայլով պետք է ձևավորվի անցումային, ժամանակավոր կառավարություն, որը կկայունացնի վիճակը և սկիզբ կդնի քաղաքական, հասարակական երկխոսության։
2․ Այս վարչապետի և այս կառավարության հետ ցանկացած նոր օր տանում է մեզ ոչ միայն հանրային լարվածության մեծացմանը, այլև՝ տնտեսական կոլապսի և պետական կառավարման համակարգում քաոսի։ Հավատացեք, սրանք, ցավոք, դատարկ խոսքեր չեն։ Բոլորը պետք է վերջապես գիտակցեն, որ այս կառավարության հետ մեր երկիրը զարգանալու հնարավորություն չունի։
3․ Իրավապահ և ուժային կառույցները՝ դատախազություն, քննչական մարմիններ, դատարաններ, ոստիկանություն, ԱԱԾ, ինչպես նաև՝ բանակը, սկսում են հավասար պատասխանատվություն կրել Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության համար։
4․ Արևմտյան Սփյուռքը, ի դեմս հայտնի անհատների և խոշոր գործարարների, իրավունք չունի լռել և ըստ այդմ բարոյական աջակցություն ցուցաբերել գործող կառավարությանը։
5․ Մենք բոլորս այսօր ստիպված ենք ելնել Արցախի շուրջ ստեղծված նոր իրականությունից։ Չտեսնել օբյեկտիվ և չգիտակցել նոր իրողությունները՝ նշանակում է կրկին սկսել ապրել պատրանքներով և սխալ աշխատանք տանել արտաքին հիմնական գործընկերների հետ։
6․ Կա իրական հնարավորություն՝ անգամ այսօր երկիրը վերադարձնել կայունության ու զարգացման հուն՝ առանց այս կառավարության։ Դա դժվար է լինելու և մեծագույն ջանքեր է պահանջելու, բայց հնարավոր է։ Մենք կարիքը կունենանք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի: Դեռ շատ ուշ չէ։
7․ Անհրաժեշտ է եզրահանգումներ անել և դասեր քաղել մեր ոչ հեռու միասնական անցյալից և հասկանալ, թե ինչպե՞ս պատահեց, որ մեր հինավուրց քրիստոնյա ազգը գլորվեց մինչև նման իրավիճակ։ Բայց սա պարտադիր տնային աշխատանք է՝ վաղը չէ մյուս օրվա համար։
8․ Իսկ այսօր մենք մեր պատմության այն խաչմերուկում ենք, որտեղ պետք է գիտակցենք, որ, որպես պատմական Հայրենիք ունեցող ժողովուրդ, պետք է ի վիճակի լինենք պահպանել նաև պետությունը և զարգացնել այն։ Սա ենթադրում է բարձր որակի համախմբված աշխատանք»։
Արմեն Գեվորգյան, ՀՀ նախկին փոխվարչապետ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 11:49
Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций. Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.
-
2025-07-30 10:37
Планы турок не изменились, по их мнению, сейчас самое время для реализации этих планов, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Эдуард Шармазанов.
-
2025-07-30 10:03
Великий ОванесТуманян говорил, что своим ходом Россия не уничтожает народы, а освобождает, - пишет на своей странице в Фейсбук руководитель информационно-аналитического центра «Луйс» Айк АЙВАЗЯН.
-
2025-07-30 09:31
"У каждого есть личная жизнь", - так отреагировал специалист по международному праву, правозащитник Ара Казарян на заявление Никола Пашиняна, что "у Католикоса нет личной жизни", пишет aravot.am. По словам правозащитника, решать, о чем можно говорить, должна публичная власть, а не единолично какой-то политический деятель. Публикацию полностью приводим ниже.