Последние новости

Արթուր Վանեցյանը և Իշխան Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ։ Այս տեղեկությունը News.am-ին հաստատեց նրանց փաստաբան Լուսինե Սահակյանը։

Նա նշեց, որ հրավիրվել են հարցաքննության՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում։

Նշենք, որ վերջին օրերին Արթուր Վանեցյանը մի քանի անգամ հրավիրվել է իրավապահ մարմիններ, խուզարկություն է իրականցվել նրա ծնողների բնակարանում։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է կայանալու:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ