Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է Panorama.am-ը:
Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան մասին, ում անունը, ինչպես իմ բազմաթիվ մարտական ընկերների անունները, անխզելիորեն կապված է Արցախյան ազատամարտի հերոսական բազում դրվագների, Արցախի սուրբ հողի ազատագրման և պաշտպանության հետ:
Մեր ազատագրական պայքարի երախտավորներից մեկի՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ վերջին երկուսուկես տարիներին գործող իշխանությունների անմարդկային և զազրելի վերաբերմունքը, անբարո միջոցներով հետևողական, նպատակադրված վարկաբեկումը, ցավոք, անհետևանք չեղավ նրա առողջության համար:
Արցախի հերոսը կյանքից հեռացավ՝ տեսնելով նաև իր գործուն մասնակցությամբ ազատագրված հողերը թշնամուն հանձնված, նորօրյա մեր բազմաթիվ հերոս տղաների նահատակությունը, որոնց համար սգում ենք բոլորս, և դա ևս մեծ հարված էր Մանվելի համար:
Այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին, Մանվել Գրիգորյանի զինակից ընկերներին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.