Լևոն Զուրաբյան. Փաշինյանը կործանեց Հայաստանն ու Ղարաբաղը
Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է նշանակում լինել պետության ղեկավար, «Ազատության» եթերում հայտարարել է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը։
«Նիկոլ Փաշինյանը խուսափեց պատասխանատվությունից, ինքը գերի դարձավ «ոչ մի թիզականների» պրոպագանդային, ինքը դարձավ «ոչ մի թիզականների» գլխավոր պարագլուխը և ազգը տարավ կործանարար ճանապարհով», - նշել է Զուրաբյանը։
Նա հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը անկուշտ և հիվանդագին փառասիրություն ունի։
«Բացարձակապես տգետ է միջազգային քաղաքականության, աշխարհաքաղաքականության և ռազմական հարցերում։ Նա ուղղակի չէր կարողանում պատկերացնել, որ ինքը պատմության մեջ մտնելու է ոչ թե Տիգան Մեծից էլ ավելի մեծ մեծություն, այլ ՝ որպես մարդ, որը հանձնել է հողեր», - ասել է ՀԱԿ անդամը։
Լևոն Զուրաբյանն ասել է, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մանդատ տալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին գնալ Մոսկվա և բանակցել ու պահպանել այն, ինչ հնարավոր էր։
«Բոլոր դրվագներում կյանքից կտրված, սեփական երազանքների մեջ ապրելու իր ձգտումը ցույց տվեց», - ասել է Լևոն Զուրաբյանը։
Զուրաբյանն ընդգծել է, որ ժողովուրդն էլ չի ընդունելու այս կառավարությանը։
«Նիկոլ Փաշինյանը կործանեց Հայաստանն ու Ղարաբաղը։ Ակնհայտ է, իր Նիկոլ Փաշինյանը շարունակելու է կառչել իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանը թող հայտարարի ապրիլին-մայիսին ընտրություններ, որ ժողովուրդը վերագտնի իր արժանապատվությունը», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).