Ռուս խաղաղապահները խմելու ջուր են մատակարարել Ղարաբաղի գյուղերին
Ռուս խաղաղապահները խմելու ջուր են մատակարարել Ասկերանի շրջանի գյուղերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Խաղաղապահ ուժերը նախատեսված են ոչ միայն հակամարտող կողմերին զսպելու, այլ նաև տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար: Ասկերանի շրջանի վարչակազմից մեր հրամանատարություն դիմում է ստացվել խմելու ջրի բացակայության հարցով: Այդ պատճառով մենք եկել ենք օգնելու»,-լրագրողներին հայտնել է պարենի հարցերով վարչության սպա, մայոր Դմիտրի Պաշկինը:
Նրա խոսքով՝ դա մեկանգամյա ակցիա չէ. «Մենք կշարունակենք պարբերաբար օգնել տեղի բնակչությանը»:
Նշվում է, որ գյուղերից մեկի ջրմուղ-կոյուղու պետը շնորհակալություն է հայտնել խաղաղապահներին:
«Այժմ գյուղում ջուր չկա, շատ գյուղերում նույն վիճակն է: Ռուսները խաղաղություն են բերել Ղարաբաղ: Հուսով ենք, որ դա երկար կտևի: Մենք նույնիսկ չէինք սպասում, որ խաղաղապահներն այստեղ կգան: Չէինք ակնկալում, որ ջուր կբերեն»,-ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 11:17
Католикос Всех армян Гарегин II отправился в Объединенные Арабские Эмираты, сообщает канцелярия Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-09 11:15
Во время инсценированного судебного процесса (над пленным руководством Нагорно-Карабахской Республики) в Азербайджане произошел примечательный эпизод с участием Давида Ишханяна. Об этом на своей странице в Facebook написал секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-06-09 11:15
Известная шведская активистка в области экологии Грета Тунберг выступила с обвинениями против властей Израиля, утверждая, что была похищена. Заявление было сделано в видеоролике, опубликованном организацией «Флотилия свободы» (The Freedom Flotilla Coalition) в социальной сети X.
-
2025-06-09 11:13
Губернаторы-демократы 22 американских штатов подвергли критике решение президента США Дональда Трампа направить бойцов Национальной гвардии Калифорнии для подавления протестов в Лос-Анджелесе.