ԲՌՆԱԿՑՈՒՄ՝ ԿՈՆՏՐԻԲՈՒՑԻԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ. Ի՞ՆՉ ԵՐԱՇԽԻՔ ԿԱ, ՈՐ ՆԻԿՈԼԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԻ ԵՎՍ ՄԵԿ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Ոչ թե պայմանագիր, այլ պայմանավորվածություն
Հայաստանի ոչ մի քաղաքացի, աշխարհի որ ծայրում էլ գտնվի, չի կարող վստահ լինել, որ կեսգիշերից հետո իրեն չեն արթնացնի այն լուրով, որ Փաշինյանը կամազրկության հերթական նոպայի մեջ հանձնել է Սյունիքը։
Օրերս ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ կապիտուլյացիայի մասին տեքստը կազմել են երեքով. ՌԴ և Ադրբեջանի նախագահները + Հայաստանի վարչապետը: Այդ ճշգրտումը հնչեցվեց բնավ ոչ պատահականորեն։ Պուտինը հասկացնել տվեց, որ Փաշինյանը կապիտուլյացիայի մասին փաստաթղթի համահեղինակն է, ուստի դժվար թե կարող է պատճառաբանել, թե ստորագրել է ճնշման տակ։ ՌԴ նախագահն այդ մանրամասները հնչեցրեց ամենևին ոչ պատահմամբ, հաստատ իմանալով, որ հայոց վարչապետը փորձելու է ինչ-որ կերպ արդարանալ իր արևմտյան տերերի առջև։
Ադրբեջանում արդեն խոսում են այն մասին, թե Հայաստանը պետք է որպես շահաբաժին վճարի մոտ 53 մլրդ դոլար, իսկ քանի որ նման գումար Փաշինյանի կառավարությունը չունի, ապա «կիրթ» և «կառուցողական տրամադրված» Ալիևը պատրաստ է կոնտրիբուցիայի փոխարեն դիմել բռնակցման։ Այլ կերպ ասած, Ալիևը «մեծահոգաբար» համաձայնել է վերցնել Սյունիքը, իսկ հայկական կողմն այսօր նոր բանակցող չունի, մինչդեռ իրավիճակը պահանջում է ոչ թե մեկ բանակցող, այլ մի ամբողջ թիմ, որոնք ունակ են բանակցել ներկայիս բարդ իրավիճակում։ Փաշինյանի նոր դրածոների մասին կլռեմ, քանզի այդ կերպարները բոլոր ոլորտներում՝ պաշտպանությունից մինչև սոցիալական խնդիրներ, ավելի պիտանի են վոդևիլի համար, քան քաղաքական լուրջ հարցերի լուծման։
Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության վերաբերյալ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ դա «պայմանագիր չէ, այլ պայմանավորվածություն, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ բոլոր իրավական նորմերը մենք կարող ենք օգտագործել հօգուտ մեզ և լուծել տարածքների վերադարձման հարցը, գոնե իրավական հարթության մեջ»: Միջազգային իրավունքի հարթությունում հարցեր լուծելու համար պետք է գոնե մոտավոր գիտելիքներ ունենալ այդ ոլորտում։
Ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ իր նորացված թիմը նման գիտելիքներ չունեն, փոխարենը՝ ողջ աշխարհն արդեն հասկացել է, որ Նիկոլից կարելի է խլել ինչ ասես։ Ախորժակն ուտելիս է բացվում, բացառված չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կփորձի օգտվել այն բանից, որ Հայաստանում իշխանության ղեկին հոգեպես անառողջ մարդ է, որը պատրաստ է ցանկացած զոհաբերության՝ վարչապետի աթոռին իր պաշտոնավարումը երկարաձգելու համար։ Կարգավորումը չի կարող վերջնական համարվել, քանի դեռ հստակեցված չէ կարգավիճակի հարցը. կարո՞ղ է արդյոք կապիտուլյացիայի խայտառակ հայտարարության համահեղինակ վարչապետը բանակցություններ վարել այդ թեմայով։ Իհարկե՝ ո՛չ, բայց ի՞նչ է բխում այդ «իհարկե»-ից։
Բոլոր հույզերն արդեն պոռթկացել են. իսկ ի՞նչ անել այսուհետ։
Բոլոր հույզերն արդեն պոռթկացել են, հայհոյանքի բոլոր խոսքերը Նիկոլի հասցեին արդեն ասվել են. «գերագույն դավաճանից» մինչև «գերագույն շիզոֆրենիկ»։ Սգո և հիշատակի օրն արդեն անցյալում է. իսկ ի՞նչ անել այսուհետ։ Մարդիկ պարբերաբար գալու են Օպերայի և բալետի թատրոնի շենքին հարակից հրապարակ և հավատալու, թե Փաշինյանը հրաժարակա՞ն կտա։ Կառավարության շենքի դիմաց շարունակելու է հացադուլը լրագրողական ոլորտի մեր գործընկեր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, հնարավոր է, որ նրա ակցիային ուրիշներն էլ միանան…
Իսկ Նիկոլն ամեն օր 100-ական անգամ կլսի, որ իր պաշտոնավարման յուրաքանչյուր ժամը հղի է ժողովրդի և պետության անվտանգությանը սպառնացող ահռելի ռիսկերով ու կշարունակի վայելել կյանքը ուժային գերատեսչությունների և պատժիչ ջոկատների պաշտպանության ներքո:
17 կուսակցությունների նկատմամբ դժգոհություններ չկան. ավելին, դրանց առաջնորդներին բարդագույն պայմաններում հաջողվում է թույլ չտալ իրավիճակի վերաճում քաղաքացիական ընդհարումների։ Փաշինյանը համառորեն սադրում է հասարակությանը քաղաքացիական պատերազմի, որպեսզի հետո ողջ մեղքը բարդի նախկին իշխանության դավերի վրա։ Այդ նպատակով, ինչպես արդեն հաղորդվել է, «Հեղափոխության պահապաններ» կազմակերպության բազայի վրա ձևավորվել և ցուցարարների դեմ արդեն գործի են դրվել պատժիչ ջոկատներ։ Բուն կազմակերպությունը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի թեթև ձեռքով, սկսել են անվանել «Դավաճանության պահապաններ» և «Կապիտուլյացիայի պահապաններ»։
Օրեցօր ահագնանում է տեռորն ընդդիմության երևելի գործիչների դեմ։ Նրանց ընտանիքների անդամներն ամեն օր ստանում են սպառնալիքներով զանգեր, ընդ որում ԲՀԿ խմբակցության պատգամավորներին հասցեագրված սպառնալիքների հոսքը չդադարեց անգամ այն բանից հետո, երբ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի ցանկանում զբաղեցնել վարչապետի պաշտոնը, բայց պատրաստ է ամեն կերպ աջակցել հաջորդ իշխանությանը, քանզի պնդում է, որ Փաշինյանն անհապաղ հրաժարական տա:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հանրահավաքներից մեկի ամբիոնից հայտարարեց, որ ՀՀԿ-ն չի ձգտում դառնալ իշխող ուժ, իսկ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ գեներալ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ անցյալին վերադարձ չի լինելու: Չնայած այդ հայտարարություններին՝ վարչապետի քարոզչամեքենան պնդում է, թե բողոքի փողոցային ակցիաները նախաձեռնում է նախկին իշխանությունը՝ փորձելով ռևանշի համար օգտագործել հասարակության մի մասի դժգոհությունը պատերազմի արդյունքներից։ Խոսքը, իսկապես, վերաբերում է հասարակության միայն մի մասին, քանի որ բողոքի ակցիաների մասնակիցների թիվը սաստիկ զիջում է 2018-ի գարնանը փողոցներ արգելափակողների քանակին։ Որքան էլ պարադոքսալ է, այդպիսին է իրականությունը, որը հղում է պահանջում կորոնավիրուսին ու համընդհանուր ապատիային։ Մարդիկ չեն հավատում ինչ-որ բան փոխելու հնարավորությանը…
Ակնհայտ է, որ հենց Վանեցյանին են դիտարկում 17 կուսակցությունները Ազգային համաձայնության կառավարության գործողության և երկիրն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստելու շրջանում հավանական առաջնորդի դերում: 17 կուսակցությունների ճանապարհային քարտեզն արդեն հրապարակվել է և չափազանց հստակ է, բայց դրա իրագործմանը ձեռնամուխ լինել անհնար է, քանի դեռ Փաշինյանը գտնվում է իշխանության ղեկին։ Նրա քարոզչամեքենան օգտագործեց ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների օրերս Հայաստան կատարած այցը, որպեսզի հայտարարի Ռուսաստանի կողմից գործող վարչակարգին ցուցաբերվող աջակցության մասին, թեև այցի նպատակն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի դերը ցույց տալն էր ընթացիկ տարածաշրջանային գործընթացներում և Հարավային Կովկասում ուժերի դասավորվածության հարցում: Ռուսաստանը հաջորդ իշխանության հետ էլ կաշխատի այնպես, ինչպես աշխատում է Նիկոլի հետ։
Ի՞նչ ակնկալել
Ինչպես հայտարարեց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, մինչև դեկտեմբերի 1-ը Նիկոլը պետք է Ռուսաստանին, իսկ հետո՝ Արևմուտքին։
Սպասել, մինչեվ որ Փաշինյանը կդադարի գոհացնել և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին, անիմաստ է իրական քաղաքականության տեսանկյունից: Թույլ առաջնորդի առկայությունն անգնահատելի նվեր է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ինչ-որ բան պոկել, ուստի Նիկոլի վարչակարգին ամեն կերպ կաջակցեն ոչ միայն Ռուսաստանն ու Արևմուտքը, այլև Բաքուն ու Անկարան։
Ի՞նչ երաշխիք կա, որ առաջիկա 100 տարում ճակատագիրը հայոց գահին կնստեցնի ևս մեկ «դավաճան շիզոֆրենիկի» (բնորոշում, որն ամենից հաճախ է հնչում 17 կուսակցությունների հանրահավաքների ամբիոնից)։ Որպես թույլ խաղացող՝ Նիկոլը ձեռնտու է բոլորին, բացի սեփական ժողովրդից։ Հայաստանում նրա կողմնակիցն են միայն սորոսական ազդեցության մի խումբ գործակալներ և սեփական ժողովրդի վրա կրակելու պատրաստ պատժիչ ջոկատները։
Նրան դեմ է հասարակության ողջ մտածող հատվածը, քաղաքական բոլոր ուժերը և նույնիսկ խորհրդարանական մեծամասնության մի մասը։ Իրադարձությունները զարգանում են ծայրաստիճան դանդաղ, Փաշինյանն արդեն թարմացրել է կառավարության կազմը և մտադիր Է ձեռնամուխ լինել իր ճանապարհային քարտեզի իրագործմանը՝ կես տարվա հեռանկարով։ Վարչապետից կարելի է ցանկացած պահի սպասել միայն հերթական դավաճանություն. ի՞նչ երաշխիք կա, որ վաղը, հանուն իր իշխանության փրկության, նա Ալիևին չի հրամցնի Սյունիքը՝ երկնագույն երիզով նույն այն սկուտեղով։ Իսկ հետո կպարզվի, որ Նիկոլը ևս մեկ՝ կոնտրիբուցիայի փոխարեն բռնակցման վերաբերյալ դավաճանական հայտարարության համահեղինակն է…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 10:09
19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"
-
2024-11-19 09:23
Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.
-
2024-11-18 09:11
Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!
-
2024-11-16 09:47
Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-04-02 08:48
Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…