Последние новости

Կոշտ պատժամիջոցներ կսահմանեն Թուրքիայի դեմ․ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել

Եվրամիության անդամ երկրները կոշտ պատժամիջոցներ կսահմանեն Թուրքիայի դեմ` Միջերկրական ծովում նրա գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Բրյուսելում տեղի ունեցած ԵԽ լիագումար նիստի ժամանակ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, այս մասին, որին կողմ են քվեարկել 631 պատգամավորներ, դեմ՝ 3-ը:

«Եվրախորհրդարանի պատգամավորները Եվրախորհդին կոչ են անում պահպանել միասնական դիրքորոշումը Թուրքիայի անօրինական գործողությունների հարցում և ի պատասխան կոշտ պատժամիջոցներ սահմանել»,- ասվում է փաստաթղթում:

«ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները պատմական նվազագույն մակարդակի վրա են գտնվում՝ Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի և Ղարաբաղի նկատմամբ վերջինիս գործողությունների պատճառով»,- նշված է բանաձևում, տեղեկացնում է 24News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ