Սերժ Սարգսյան․ «Դու, դավաճանի խարանը ճակատին դրոշմված, վախկոտ ղեկավար ես»
Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել բանակցային գործընթացի իմաստն ու նպատակը։ Այս մասին նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարության մեջ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա տեսաուղերձում հնչած որոշ մտքերի:
«Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան: Քո իմացած բանակցային պատմությունը՝ բնորոշածդ «կիրթ» ու «կառուցողական» Ալիևից լսածդ է, որին այնքան էիր հավատում, որ ավելորդ էիր համարում այդ գործընթացի մասին հանգամանորեն տեղեկանալ քո պետության՝ բանակցություններ վարած նախկին բոլոր ղեկավարներից: Նշանակում է՝ մեր թշնամուն անվերապահորեն վստահում էիր, իսկ քո քաղաքական ընդդիմախոսներին՝ ոչ: Հենց այդ պատճառով մինչև հիմա չես հասկացել բանակցային գործընթացի իմաստն ու նպատակը»,- ասված է Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Վարչապետին հիշեցվում է նաև, որ երբ բանակցային պատմությունը բացառապես իր երկրի շահերից բխող նրբերանգներով ականջին շշնջացող թշնամին հետո եթերում մի ամբողջ օր ամենավերջին ստորացումների էր ենթարկում իրեն, ծիծաղում վրան ու ծաղրում, Փաշինյանը ծպտուն անգամ չհանեց:
«Արժանապատվություն ունեցող ցանկացած հայի համար, աշխարհի որ ծայրում էլ լիներ, դա մեծագույն անարգանք էր ու ամոթ, բայց ոչ քեզ համար: Դու պատրաստ ես միայն հարձակվել քաղաքական ընդդիմախոսներիդ վրա, իսկ հայ ժողովրդի թշնամու առջև՝ ծնկի գալ: Դու կարող ես անամոթաբար ստել ու նենգափոխել պատմությունը, վախկոտին բնորոշ ձևով պատասխանատվությունից խուսափելու համար մանիպուլյատիվ հնարքներով ամեն ինչ հարմարեցնել խայտառակ պարտությունդ քողարկելու մտադրությանդ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երրորդ նախագահի գրասենյակը Փաշինյանին մեղադրում է անցած երկուսուկես տարում Արցախյան հիմնախնդրի լուծումը բացառապես հող տալ կամ չտալու ուղղությամբ տանելու համար, մինչդեռ նրանց բանակցությունները վարվել են Արցախը փոխզիջումների միջոցով Ադրբեջանի կազմից դուրս բերելու նպատակով:
ՀՀ երրորդ նախագահը խոստանում է այս և շատ ու շատ այլ հարցերի հանգամանորեն դեռ անդրադառնալ: Իսկ առայժմ փաստում է, որ պատմության մեջ նորանկախ Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքը արժանապատվորեն պաշտպանած, հաղթանակած և հողեր ազատագրած իշխանություններ, իսկ Փաշինյանը՝ հանուն աթոռի պատերազմում անարժանապատվորեն պարտված, Արցախի հողերը հանձնած, բանակցություններ վարելու անընդունակ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը լրջագույն հարվածի տակ դրած վախկոտ և ժողովրդի կողմից դավաճանի խարանը ճակատին դրոշմված ղեկավար:
«Պատմությունը գրվում է փաստերով»,- շեշտում է երրորդ նախագահի գրասենյակը տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).