Լուսինե Սահակյան․ Նիկոլական հերթական քայլերն են
«Եթե նույնիսկ որոշ քաղաքացիներ կոնֆլիկտ են ստեղծում, հատուկ նպատակով է արվում»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
Նա չի կարծում, որ Հայաստանում կա իրեն հարգող մեկ քաղաքացի, որը կարող է համաձայնվել՝ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա և շարունակի իր իշխանությունը։
«Սա նիկոլական հերթական քայլերն են՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, իբր թե կան մարդիկ, որոնք իրեն պաշտպանում են։ Եթե տեսնեք, թե ովքեր են այդ կոնֆլիկտը հրահում, լսեք նրանց խոսքերը, կհասկանաք նրանց մակարդակը:
Կարծում եմ՝ սա այն իրավիճակն է, որտեղ այլևս քննարկում չի կարող լինել՝ իշխանությունը պետք է հեռանա։ Եթե նույնիսկ սա չի արվել հատուկ դավաճանական քայլերով, այլ արվել է վատ կառավարման արդյունքում, ու մենք կորցրել ենք մեր հայրենիքի զգալի մասը, ուրեմն Նիկոլ Փաշինյանը ցանկացած դեպքում պետք է հեռանա, պետք է հասկանա, որ չկարողացավ կառավարել։
Կարծում եմ՝ ապագան ամեն ինչ կհիմնավորի և կպարզվի, թե ինչու այսպես եղավ։ Արդյոք կարո՞ղ էինք պատերազմի առաջ կանգնել, թե՞ ոչ և կարո՞ղ էինք հանձնել հողերն այնպես՝ ինչպես եղավ»,- նշեց Լ. Սահակյանը:
Փաստաբանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռին, բայց ամեն ինչ ժամանակի հարց է. «Աստված տա, որ մինչև իր հեռանալը մենք ավելին չկորցնենք, քան կորցրել ենք: Ուղղակի հասարակությունը պետք է այս ամենը գիտակցի, տեր կանգնի իր հայրենիքին, կանգնած ենք մեր հայրենիքի կորստյան առաջ: Այն հասարակությունը, որը ժամանակին կանգնում էր Նիկոլի կողքին, փակում էին փողոցներ, հասնում էին իշխանափոխության, պետք է հասկանան, որ խաբված են եղել և պետք է հասնեն իրենց իսկ բերած իշխանության փոփոխության»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.