Արցածի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ, որը նշվում է դեկտեմբերի 10-ին։
«1991 թ. հենց այս օրը Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե՝ ի շարունակություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի: Հանրաքվեի արդյունքում, որը կայացավ միջազգային իրավունքի նորմերին և այդ ժամանակաշրջանում գործող ԽՍՀՄ ազգային օրենսդրությանը համապատասխան, Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն տրամաբանական շարունակությունն էր Արցախի ժողովրդի հետևողական ջանքերի, որը ձգտում էր ղարաբաղյան հիմնախնդիրը վերադարձնել քաղաքական և իրավական հարթություն, կանխել վերահաս պատերազմը և պայմաններ ստեղծել բացառապես խաղաղ ճանապարհով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար` միջազգային իրավունքի նորմերի, արդարության սկզբունքների ու փոխադարձ հարգանքի և ժողովուրդների իրավահավասարության հիման վրա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագիրը, ինչպես նաև 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն ծառայում են որպես Արցախի պետականության իրավական հիմք, որը Արցախի ժողովրդի կամարտահայտության բարձրագույն դրսևորումն է:
Ըստ ԱՀ ԱԳՆ-ի, Արցախի անկախության հանրաքվեի արդյունքները չճանաչելը փաստորեն ստեղծեց պայմաններ, որոնց դեպքում Ադրբեջանն իրեն իրավունք վերապահեց հակամարտությունը լուծել ուժի կիրառման միջոցով և երեք անգամ՝ 1991, 2016 և 2020 թվականներին, ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ:
«Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը, որն իրացվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անկյունաքարն է»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 09:06
Жительница села Киранц Гоар Варданян отреагировала на заявление Никола Пашиняна, который сказал, что если кто-то хочет увидеть идеологию реальной Армении, нужно поехать в Киранц.
-
2025-04-21 06:42
Государственный департамент США в воскресенье заявил, что приветствовал бы любое решение о продлении однодневного пасхального перемирия, объявленного президентом России Владимиром Путиным, несмотря на то, что ранее Кремль заявлял, что приказа о таком продлении не поступало, сообщает Reuters.
-
2025-04-21 06:40
Заместитель министра иностранных дел Ирана по правовым вопросам Казем Гарибабади, который является членом иранской переговорной группы, заявил, что в переговорах с Соединенными Штатами обогащение урана является красной линией для Ирана, передает Mehr.
-
2025-04-21 06:38
Власти Украины потребовали от американского телеканала Fox News извиниться за обозначение Киева как российского города во время трансляции пасхальной литургии.