Արման Սաղաթելյան․ Ոչինչ չի վերջացել, դեռ նոր է սկսվում
Ադրբեջանցիների ու թուրքերի հետ շփումները պատմականորեն մեզ պետք է ուսուցաներ, որ եթե դու մի մատդ տալիս ես կծելու, թևդ հետը պոկելու են ու տանեն. Եթե դու մեկ տեղ զիջում ես, դու միշտ ես զիջելու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության շենքի մոտ բողոքի ակցիային հաջորդած երթի ժամանակ նշեց «Քառյակ մեդիայի» հիմնադիրներից Արման Սաղաթելյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահը ցանկացած պատեհ-անպատեհ առիթով զծղրում, նվաստացնում է Նիկոլ Փաշինյանին, որը շարունակում է նտած մնալ վարչապետի աթոռին՝ չհասկանալով, որ ի դեմս իրեն նվաստացնում են ամբողջ հայ ժողովրդին:
«Եթե տեսնում ենք, որ Սյունիքում պետական սահման գծելու համար գյուղապետն է բանակցում թշնամական զորքի զինվորականների հետ, այստեղից եզրահանգումը մեկն է, երկրում իշխանություն չկա: Այսինքն քաղաքացիներն արդեն ընդամենը բնակիչներ են, իրենք անտեր են, հետևաբար կարելի է անարգել գալ ու վերցնել այն, ինչ պետք է: Կարելի է մտնել ու սպանել, մի հազար հեկտար էլ առաջ գնալ: Այս խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթով ոչինչ չի վերջացել, դեռ նոր է սկսվում, և այդ պատմական մաշստաբի ասետը թափ է առնում: Ադրբեջանցիները վախ հոտ են առել, անտերության հոտ են առել»,-ասաց Սաղաթելյանը և որպես ելք նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.