Последние новости

Կարեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ՍՅՈՒՆԻՔԸ ՎԵՐՑՆԵԼՆ Է

Հիմա հակառակորդի հարձակման նկրտումներն ամենևին էլ Արցախին ուղղված չեն, այս ամենի մեսիջն այն է, որ նրանց նպատակը Սյունիքը վերցնելն է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ խոսելով հակառակորդի ձեռնարկած հարձակման փորձի մասին, որի հետևանքով երեք պահեստազորային է վիրավորվել:

Հովհաննիսյանը նշեց, որ այս ընթացքում, իրականում, որպես այդպիսին, խաղաղություն չկա և կրակի այս ժամանակավոր դադարեցումն իրենից խաղաղություն չէր ենթադրում, այս մարդասիրական բնույթ ուներ, որ տեղի ունենար դիակների փոխանակում, գերիների փոխանակում, մյուս կողմից նաև Ադրբեջանին տրվեց այն, ինչ ուզում էր:

«Տրվեց նույնիսկ ավելին՝ այն հույսով, թե խաղաղություն կամ գոնե խաղաղության մասին երկխոսություն կլինի, բայց ես վստահորեն կարող եմ ասել, որ խաղաղություն երբեք չի լինի, քանի դեռ Ադրբեջանն ու Թուրքիան ցամաքային կապով չեն կապվել միմյանց»:

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանն արծարծում է Գեղարքունիքի մարզի, Երևանի հարցը, որպեսզի ստանան Սյունիքը, սրա համար տարածաշրջանում պատերազմը դեռ չի ավարտվել: «Բացի սրանից, տարածաշրջանում նոր իրողություն է, նոր սահմաններ են, մենք պետք է ավելի մեծ պատերազմի և գործողությունների սպասենք, որովհետև պատերազմներն այսպիսի սադրանքներով են սկսվում»:

Իրավիճակը, ըստ Հովհաննիսյանի, այնպիսին է, որ ցանկացած տարածքի, մեկ բլուրի, մեկ մետրի համար հրահրումներ և սադրանքներ են լինում:

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ