Արցախի ՄԻՊ․ Ձմռանը հումանիտար ճգնաժամը կարող է սրվել
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չի բացառում, որ ձմռանը հումանիտար ճգնաժամը կարող է սրվել, այդ թվում նաև կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով։ Նա նման կարծիք է հայտնել ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
«Իհարկե այո», - ասել է նա` պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ձմռանը Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրում է ակնկալվում։
Արտակ Բեգլարյանը նշել է, որ Արցախի խնդիրներն այսօր չեն սահմանափակվում այլ շրջանների փախստականների բնակեցման համար անհրաժեշտ կացարանի պակասով։
«Բացի այդ, անհրաժեշտ է մարդկանց համար գոնե նվազագույն հարմարավետ պայմաններ ստեղծել, օրինակ՝ ջեռուցում անցկացնել։ Շատերն իրենց տները լքելիս նույնիսկ չեն կարողացել իրենց հետ հագուստ վերցնել։ Այդ հարցում մեծ դերակատարություն ունի նաև կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը», - հայտնել է օմբուդսմանը։
Բեգլարյանը դժվարացել է նշել Արցախում COVID-19-ով վարակվածների թիվը, նշելով, որ վերջին տվյալներն իշխանությունը ստացել է դեռ սեպտեմբերին՝ մինչ նոր էսկալացիան։
Բեգլարյանի խոսքով՝ ամենասուր խնդիրը կացարանների հարցն է։
Նրա խոսքով՝ սեպտեմբերին մարտական գործողությունները սկսվելուց հետո մարդիկ թողել են իրենց տները, փրկելով իրենց ու իրենց մտերիմների կյանքը, իսկ երբ պատերազմն ավարտվեց, ոմանք պարզեցին, որ վերադառնալու տեղ չունեն։
«Հակամարտության մեկուկես ամսվա ընթացքում մի քանի հազար տուն է քանդվել։ Տնից զրկված մարդկանց մեծ մասը դեռ Երևանում են, այդ պատճառով էլ խնդիրը ծավալուն է և արդիական, - ասել է նա։
Բեգլարյանը նշել է, որ այդ հարցը խորացնում է մարդկանց անվստահությունը, որը դեռ պահպանվում է հրադադարն ուժի մեջ մտնելուց ավելի քան մեկ ամիս անց։
«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ մեր մարդիկ իրենց ապահով զգան։ Դա առաջնահերթ հարց է», - ասել է Բեգլարյանը։
Նա ավելացրել է, որ վերջին շաբաթներին Ռուսաստանի խաղաղապահ ուժերի աջակցությամբ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.