Последние новости

Արցախի ՄԻՊ. Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք

Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ, որոնց մի մասի վերաբերյալ հայկական կողմն անհերքելի ապացույցները փոխանցել ու փոխանցում է պետական ու միջազգային լիազոր մարմիններին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Բացի նրանցից, դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք, որոնց մի մասը, հուսանք, ողջ են և նրանց ևս պետք է տուն վերադարձնել, իսկ եթե ողջ չեն, ապա առնվազն պարզել նրանց ճակատագիրը»,–գրել է Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ–ը շնորհակալություն է հայտնել բոլոր մարմիններին ու անձանց, որոնք փոքր-ինչ ներդրում են ունեցել թեկուզ մեկ կյանք փրկելու գործում: Նա նշել է, որ այդպիսի համակարգված ու ներդաշնակ աշխատանքներ կատարել են մի քանի թիմեր Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, որոնց ջանքերի առյուծի բաժինն անտեսանելի է եղել, իսկ արդյունքների մի մասն՝ արդեն այսօր տեսանելի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ