Последние новости

ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԱՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ

«Վլադիմիր Պուտինի ավելի լավ առաջարկության մերժման հիմքում ընկած էր Հայաստանի վարչապետի կողմից Արևմուտքում աջակցություն փնտրելու փորձը:»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ:

«Խայտառակ կապիտուլյացիայի հետ կապված օդում կախված մնացած բազմաթիվ հարցերից մեկը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից բարձրաձայնված այն փաստն է, որ Հայաստանի դավադիր ղեկավարությունը մերժել է հոկտեմբերի 19-ին արված շատ ավելի արժանապատիվ համաձայնագրի առաջարկը։

Դավադիր անբարոյականի բարբաջանքն առ այն, որ եթե նա գնար այդ քայլի, ապա դավաճան կորակվեր, իհարկե, որևէ քննադատությանը չի դիմանում։

Ասեմ ձեզ այն, ինչ այս հարցի կապակցությամբ ինձ պատմեցին իմ քաջատեղյակ միջազգային գործընկերները։

(Տեղեկությունը հրապարակում եմ իրենց իմացությամբ, առանց աղբյուրը բացահայտելու)։

Վլադիմիր Պուտինի ավելի լավ առաջարկության մերժման հիմքում ընկած էր Հայաստանի վարչապետի կողմից Արևմուտքում աջակցություն փնտրելու փորձը։

Հոկտեմբերի 17-ին ֆրանսիական կողմի միջնորդությամբ հայտարարված հրադադարի խախտումից հետո սրանք ինտենսիվ կապերի մեջ են մտել ամերիկյան որոշ շրջանակների հետ, նրանց միջոցով հրադադար հաստատելու և կարգավորման դափնիները ոչ թե Ռուսաստանին, այլ ԱՄՆ-ին փոխանցելու համար՝ խիստ տեսանելի հեռահար նպատակներով։

Ամերիկյան զինադարարը հայտարարվեց հոկտեմբերի 25-ին և նույնպես արագ խախտվեց։ Հիշեցնեմ, որ հենց հոկտեմբերի վերջ տեղի են ունեցել նաև պաշտոնական հեռախոսազրույցներ Մայք Պոմպեոյի (հոկտեմբերի 27) և Ռոբերտ Օբրայենի (հոկտեմբերի 29) հետ։

Այս ամենն ավարտվեց նոյեմբերի 9-ին առավել խայտառակ հայտարարությամբ, հսկայական տարածքային կորուստներով և լրացուցիչ առնվազն 2 500 նոր զոհերով։

Ահա այսպիսի արկածախնդիր խաղեր է տվել դավադիր ստահակը մեր երեխաների և հայրենիքի հաշվին։»,- գրել է Աշոտյանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Последний бастион
    2025-06-09 10:35

    Пашинян, присвоивший все ключевые ветви и институты власти, готов устранить любое препятствие, угрожающее его власти, – даже ценой свержения конституционного строя, пишет онлайн-ресурс Армянского центра стратегических и национальных исследований «ACNIS ReView. Взгляд из Еревана» в публикации «Последний бастион». В ней подчеркивается,  что очередь дошла до последнего из столпов нашей национальной идентичности – Церкви, которая уже 7 лет в одиночку противостоит нападкам власти, и долг каждого из нас – вступить в священную борьбу, встать рядом с Верховным Патриархом:  последний бастион, последний окоп мы должны защитить всей нацией, иначе потомки нам этого не простят… Статью полностью приводим ниже.

  • ЖЕЛЕЗНЫЙ ХАЧКАР ЭМИЛЯ САРГСЯНА
    2025-06-09 10:26

    Есть истории, покоряющие современников, а потом со временем превращающиеся в легенды, хотя и были на самом деле. В этот список войдет и железный хачкар у часовни Камакатар в Ванадзоре. Он создан кузнецом Эмилем Саргсяном.

  • ГЕРОИЧЕСКОЕ УЧАСТИЕ АРМЯН В СВО. ЧАСТЬ ЧЕТЫРНАДЦАТАЯ
    2025-06-09 10:05

    Газета «Ноев Ковчег» продолжает серию публикаций о российских военнослужащих и бойцах добровольческих отрядов, которые в зоне СВО (специальной военной операции) проявляют невероятные примеры доблести и отваги на поле боя.

  • ОКЕАНОЛОГ, АКАДЕМИК АРТЕМ САРКИСЯН
    2025-06-07 09:13

    Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ