Պողոսյանը` Շուշիի շրջանի վերաբերյալ լուրերի մասին
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանն «Արմենպրես»-ի հետ խոսել է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ։
Նա մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանցիները տևական ժամանակ է, ինչ փակել էին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ճանապարհը՝ ըստ էության, բնակիչներին թողնելով շրջափակման մեջ։
«Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով, սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում այսօր հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը։ Համայնքում այս պահին գտնվում են ինչպես Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ՝ ապահովելով ինչպես համայնքի բնակիչների անվտանգությունն, այնպես էլ խաղաղ ու անարգել անցուդարձը», – ասել է նա։
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև ստացված տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանցիները 12 ժամ էին տվել Հին Շենի հարևանությամբ գտնվող Եղծահողի բնակչությանը՝ գյուղը լքելու համար։
«Տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը բնակիչներին գյուղը թողնելու համար 12 ժամ ժամանակ էր տվել, իրականությանը չեն համապատասխանում։ Խոսքը վերաբերել է ՊԲ մեկ դիրքում գտնվող զինվորականներին։ Ի պատասխան՝ հայկական կողմը մերժել է պահանջն, ու դիրքն այս պահին գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ», – ասել է Պողոսյանը։
Նա նաև անդրադարձել է տեղեկություններին այն մասին, որ ևս 100 հայ է գերեվարվել։
«Պաշտպանության բանակը այդ տեղեկությոնները չի հաստատել, ուստի չեմ բացառում, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։ Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում պաշտպանության բանակն ու ռուս խաղաղապահ զորախումբն ակտիվ աշխատում են լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով», – ասել է Պողոսյանը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 18:04
Экс-президент Армении и лидер Республиканской партии Серж Саргсян резко осудил кампанию премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви (ААЦ) и Католикоса всех армян Гарегина II, заявив, что эти нападки являются частью более широкой идеологической стратегии власти.
-
2025-06-10 17:20
Глава ереванского административного района Шенгавит Размик Мкртчян 10 июня написал заявление об отставке.
-
2025-06-10 17:18
«Дорогие соотечественники, благочестивые последователи Армянской Апостольской церкви! Действующие власти Армении продолжают атаки против наших национальных ценностей, единства, веры и церкви», – написал председатель партии «Айреник» («Отечество»), бывший директор СНБ Армении Артур Ванецян.
-
2025-06-10 17:17
Глава парламентской фракции "Айастан" Сейран Оганян назвал запрос генпрокурора Армении Анны Вардапетян о начале уголовного преследования в его отношении политическим заказом премьер-министра Никола Пашиняна.