Լիլիթ Գալստյան․ Ողջունում եմ Արայիկ Հարությունյանի խիզախումը
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանը քաղաքական պատասխանատվության և բարոյականության ռեսուրսներ է գտնում և գիտակցում է, որ մեր պարտությունն ունի իր պատասխանատուներին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկնարկած «Արժանապատվության երթի» ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը պայմանավորված է իր քաղաքական պատասխանատվությամբ և գիտակցումով, որ պարտությունից հետո Արցախում պիտի շարունակվի կյանքն ու քաղաքական կյանքը։ Ըստ էության, մենք հասկացանք, որ այդ հայտարարությամբ քաղաքական որոշումներ կայացնելու լիազորություններն առայժմ Անվտանգության խորհրդի տիրույթում են»,- ասաց Լիլիթ Գալստյանը, ապա շարունակեց․
«Այս պարտությունն ունի մեկ տեր ու պատասխանատու՝ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչակարգը։ Եզրակացություններս գնալով թանձրանում են, որ այս դավադրության հիմնական դիրիժորը Նիկոլ Փաշինյանն էր, և մարդիկ, որոնք կուրորեն հավատացել են նրան, քաղաքական ապաշխարանքի մեջ են, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանը։ Դեռ շատ բան կպարզվի, և մենք կհասկանանք դավաճանության ողջ մեխանիզմը։ Բայց մի բան հստակ է ու լավ՝ ես ողջունում եմ Արայիկ Հարությունյանի խիզախումը։ Վստահ եմ, որ Անվտանգության խորհուրդն ու քաղաքական պատասխանատու ուժերն իրենց մեջ կգտնեն վճռականություն և կամք՝ կարողանալու առաջ տանելու մնացածը»։
Լիլիթ Գալստյանը հայտարարեց նաև, որ հիմա հիմա Արցախն ու Հայաստանի սուվերենությունը փրկելու քաղաքական օրակարգի առաջ ենք կանգնած։
«Կարծում եմ՝ քաղաքական պատասխանատվության ալիքը պիտի գա դեպի Հայաստան, որովհետև որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի կառչել իր աթոռից՝ ինքը կապ չունի մեր ապագայի հետ, նա կործանել է մեր ներկան, նա կապ չունի մեր սգի հետ։ Դեկտեմբերի 19-ը Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիակ լինելու քառասունքի օրն է, շատ լավ կլիներ, որ հենց 19-ին էլ նա ավարտեր իր քաղաքական գոյությունը»,- հավելեց դաշնակցականը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 10:32
Жители тавушского села Киранц ночью оставались на одном из участков трассы в Грузию, сообщил Sputnik Армения один из местных жителей.
-
2024-05-17 10:31
Представляющая Армению на международном песенном конкурсе и занявшая 8-е место группа LADANIVA презентовала новую песню про Арарат.
-
2024-05-17 10:06
Внимание европейцев приковано к протестам в Грузии, однако правительства не решаются вмешиваться, пишет Le Figaro относительно ситуации с принятием закона об иноагентах. Заголовок статьи - «Грузия стала новым полем битвы между Россией и Западом».
-
2024-05-17 09:31
Секретарь Совета безопасности Армении Армен Григорян по сути опроверг заявление пресс-секретаря президента РФ Дмитрия Пескова о том, что армянская сторона попросила Москву, чтобы российские пограничники продолжили охранять армяно-иранскую и армяно-турецкую границы.