Последние новости

Հայրենիքի փրկության շարժում․ Այսօր կմեկնարկի Հիշատակի հանրահավաք-երթը

Հայրենիքի փրկության շարժումը այսօր՝ դեկտեմբերի 19–ին, հրավիրել է Հիշատակի հանրահավաք-երթի։

Ժամը 15:00-ին Ազատության հրապարակից երթը կընթանա դեպի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ պատերազմում նահատակված մեր բոլոր հերոսների, տեղեկացնում է News.am-ը։

Հիշեցնենք, որ այսօրվանից Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված։ Երեքշաբթի ընդդիմությունը նախատեսում է անցկացնել համահայկական գործադուլ, դասադուլ, իսկ ժամը 12–ից հավաքվելու են Հանրապետության հրապարակում և շրջափակելու են կառավարության շենքը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ