Յուպիտերն ու Սատուրնը դեկտեմբերի 21-ին «կմիաձուլվեն»
Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենալու ուշագրավ բնական երևույթ՝ Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակները՝ Յուպիտերն ու Սատուրնը (Երևակ), «միաձուլվելու են»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մոլորակները այնքան մոտ են լինելու, որ նրան միջև տարածությունը 6 անկյունային րոպե է կազմելու։ Հասկանալու համար, թե որքան մոտ է դա` ասենք, որ Լուսնի տեսանելի տրամագիծը 30 անկյունային րոպե է», - ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է աստղագետ Ալեքսանդր Յակուշեշիչը։
Մոլորակների այս ֆենոմենը հնարավոր կլինի դիտել դեկտեմբերի 21-ին՝ մայրամուտից հետո: Եղանակային լավ պայմանների դեպքում՝ Երկիր մոլորակից Յուպիտերը և Սատուրնը կերևան որպես երկակի մոլորակ: Մոլորակների մերձեցումը կարելի է տեսնել աշխարհի ցանկացած կետից, սակայն լավագույն տեսարանը կունենան հասարակածի բնակիչները։
Աստղագետի խոսքով՝ Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակների մերձեցումները հազվադեպ չեն․ Յուպիտերը յուրաքանչյուր 20 տարին մեկ անցնում է իր հարևան Սատուրնի կողքով: Սակայն այս անգամ սպասվում է չափազանց կարճ հեռավորության վրա մերձեցում, ինչը շատ հազվադեպ է լինում: Նման բան նախկինում եղել էր 1226 թվականին։ Նույն երևույթի կրկնություն սպասվում է միայն 2400 թվականին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.