ՉՔՎԻ՛Ր «ՀԱՅԱՍՏԱՆ» ՏԱՃԱՐԻՑ, ՍԱՏԱՆԱ
Դեկտեմբերի 18-ի երեկոյան և 19-ի ցերեկը Երևանում տեղի ունեցան երթեր դեպի յուրաքանչյուր իսկական հայի սրբավայր՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս երկու միջոցառումների համեմատությունն անթույլատրելի է մի քանի պատճառներով։ Եվ խնդիրը միայն այն չէ, թե ինչ եղանակներով է «քշվել» Փաշինյանի երթի մասնակիցների գերակշիռ մասը, և ոչ էլ նույնիսկ ոստիկանների ու հատուկ ջոկատայինների այն աննախադեպ քանակը, որոնք ապահովում էին «ժողովրդական» վարչապետի անվտանգությունը, որի գլխավերևում անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զրահավահաններ ու պաշտպանիչ ճամպրուկներ պահեցին։ Գլխավոր տարբերությունը խորքային աուրան էր և երթերի մթնոլորտը։
Մեծ վտանգի գիտակցմամբ և Հայրենիքը դավաճան իշխանությունից փրկելու վճռականությամբ միավորված մարդկանց ծովը ջահերով ու մոմերով քայլում էր սգո երթով՝ գլուխը բարձր, և դա ազգային արժանապատվության հաստատումն էր, զոհվածների հիշատակի առջև համընդհանուր խոնարհումն ու վերջնական աղետ թույլ չտալու խոստումը: Այդ երթի ընթացքում անվերջանալի թվացող սրտակեղեք ցուցակով հնչում էին զոհված հերոսների անունները…
Համազգային սգի առաջին օրը Փաշինյանի կազմակերպած շոուն սկսվեց... ծափահարություններով ու գոչյուններով՝ ի փառս «Նիկոլ-վարչապետի»։ Եռաբլուրի ողջ ճանապարհին վարչապետին ու իր կողմնակիցներին ուղեկցում էր թիկնապահների, հատուկ ջոկատայինների և ոստիկանների բազմահազարանոց բանակը։ Պանթեոնի մուտքի մոտ կազմակերպվեց Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում կռվածներին, ինչպես նաև զոհված ազատամարտիկների մայրերին «հաղթելու» փորձերի և բռնության մոլեգնություն։ Նիկոլը ստիպված էր ուժով ճանապարհ բացել դեպի պանթեոն, և ողջ այդ ընթացքում ամբոխից գոչյուններ էին հնչում ի փառս դավաճանի: Այդ նողկալի ներկայացման մեջ, որով վարչապետը կրկին ձգտում էր ինքնահաստատվել և ապացուցել, թե առաջվա պես վայելում է ժողովրդի վստահությունը, չկար վշտի, զոհվածների հիշատակի նկատմամբ հարգանքի կամ վերջին ամիսներին տեղի ունեցած ամենի համար ափսոսանքի նշույլ անգամ։
Սակայն երկու երթերի միջև կար չափազանց էական ևս մեկ տարբերություն։ Դեկտեմբերի 18-ին մարդկանց առաջնորդում էին Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները, որոնք սրբագործեցին սգո երթն ու աղոթքով սկսեցին հիշատակի ակցիան բուն պանթեոնում: Փաշինյանի երթն առաջնորդում էին բնավ ոչ հոգևորականները. այն ընթանում էր մեծ թվով ոստիկանների, ԱԱԾ ներկայացուցիչների, այլ իրավապահների ուղեկցությամբ։ Եվ արդեն Եռաբլուրում աղոթք հնչեց ոչ թե վարչապետի ներկայությամբ, այլ նրանից առանձին։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն պանթեոն այցելեց հաջորդ օրը: Տեղացած ձյունով ու աղոթքներով հայ ժողովրդի համար սրբազան վայրը մաքրվեց պղծությունից…
Դեկտեմբերի 21-ին Նիկոլի այցը Սյունիք դարձավ փաստացի ցուցադրումն այն բանի, թե ինչ է իրենից ներկայացնում այսօրվա իշխանությունը, որը հենվում է բացառապես սվինների, իր սակավաթիվ համակիրների և վճարված «ժողովրդի ներկայացուցիչների» վրա։ Անհնար է պատկերացնել երկրի ղեկավարի համար ավելի նվաստացուցիչ որևէ բան, քան ոտքի կանգնած մի ամբողջ մարզի ժողովուրդ, որը չի ցանկանում, որ դավաճանի ոտքը հպվի իրենց հողին։ Սյունեցիների ակցիան դարձավ ազգային արժանապատվության ևս մեկ մարմնավորում և դրսևորում, վերջնական աղետ թույլ չտալու և Հայրենիքի հանձնման գործընթացը կասեցնելու վճռականության ցուցադրում։ Չափազանց կարևոր է, որ հենց Սյունիքը նման վերաբերմունք ցուցաբերեց նրա հանդեպ, ով ձգտում է օր ավելի մնալ իշխանության ղեկին՝ հերթական գյուղը կամ բարձրունքը հանձնելու համար։ Եվ խորապես խորհրդանշական է, որ հենց Սյունիքից է սկսվելու Հայրենիքը ծախած տականքների իրական հեռացումն իշխանությունից։
Սիսիանի եկեղեցում տեղի ունեցածը, հավանաբար, պատմության մեջ կմտնի որպես մեր ժողովրդի համար ծանրագույն ժամանակաշրջանի ամենացուցանշական փաստերից մեկը։ Այն կադրեր, թե ինչպես է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանան հրաժարվում սեղմել Փաշինյանի ձեռքը և դուռը ցույց տալիս նրան, պատկերավոր ասած, ժողովրդական երթի շարունակությունն է՝ հոգևորականների գլխավորությամբ։ Այն, թե ինչպես է դավաճանը գլուխը կախ լքում սրբավայրը, որպեսզի այնուհետ տեղնուտեղը հրաման տա հաշվեհարդար տեսնել հոգևոր հովվի հետ (համենայն դեպս տվյալ պահի դրությամբ նման տեղեկություններ են ստացվում), երկրի ներկայիս իրավիճակի և արդեն ամբողջությամբ փտած իշխանության բացարձակ սասանվածության լավագույն բնորոշիչն է։
Փաշինյանի իշխանության երկուսուկես տարվա ընթացքում երկրի հետ տեղի ունեցած ամենը ոչ այլ ինչ է, քան ամենաիսկական սատանիզմ։ Բավական է հիշել հայոց Եկեղեցու դեմ այն հարձակումները, որ կազմակերպվում էին իբր Կաթողիկոսի դեմ պայքարի պատրվակով, բազմաթիվ շոուները՝ անհասկանալի պարերով ու վայրի աղաղակներով, մտաբերել հետևողական գործողությունները, այդ թվում օրենքների ընդունումը, որոնք ուղղված են հայ ժողովրդի բազմադարյա ավանդույթներն ու արժեքները արմատախիլ անելուն ու պղծելուն, և շատուշատ այլ բաներ…
Պատերազմի ընթացքում տեղի ունեցածը և Հայաստանի շարունակվող հանձնումը թուրքերին, Փաշինյանի եռանդագին խուսավարումները՝ Ալիևի և Էրդողանի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել հասցնելու ձգտումով, նրա ծայրահեղ երեսպաշտությունն ու գործողությունների սադրիչ բնույթը՝ կրկին արյունահեղություն կազմակերպելու և բացարձակ քաոսի ալիքի վրա իր սև գործն ավարտելու նպատակով. այս ամենը պետության և պետականության դեմ հանցագործությունների նույն, առայժմ չընդհատվող շղթան է։
Որքան էլ տարօրինակ թվա նման պնդումը, բայց պատերազմի օրերին Ղազանչեցոց Ամենափրկիչ տաճարի վրա թշնամու հարձակումը նույնպես Փաշինյանի խղճի վրա է։ Նրա հետագա խոսքերը՝ «դժգույն ու դժբախտ Շուշիի» մասին, դրա համոզիչ ապացույց են։ Դադիվանքում Բաքվից ինչ-որ ուդիների հայտնվելու և այնտեղ ծես անցկացնելու առնչությամբ պաշտոնական մակարդակով որևէ արձագանքի բացակայությունը փաշինյանական սրբապղծության անվերջանալի շարանից է։
Այս ամենը հանցագործություն է բարոյականության և հավատքի դեմ, այն բանի, ինչը կազմել և կազմում է հայ ժողովրդի բազմադարյա ճանապարհի հիմնաքարը, որը հենց քրիստոնեական արժեքներին իր հավատարմության շնորհիվ է հաղթահարել անթիվ փորձություններն ու դժվարությունները: Նիկոլ Փաշինյանը, ինչպես որ ավելի վաղ իր գաղափարական ուսուցիչ Տեր-Պետրոսյանը, բոլոր այն մութ ուժերի մարմնավորումն է, որոնք ձգտում են ընդհատել այդ ուղին և վերջ տալ դրան։ Այսօր Սյունիքում Նիկոլի վտարումը Աստծո տաճարից բարի լուր է այն մասին, որ անաստվածի և սատանապաշտի վերջն արդեն շատ մոտ է, դա առավելագույնը մի քանի օրվա հարց է։
ԵՎ ՎԵՐՋԻՆԸ: Նիկոլ Փաշինյանը որոշեց Սյունիքի մարզում իր ցինիկ շոուն կազմակերպել այն մարդու մահվան օրը, որը ժամանակին փրկել է Սյունիքն ու դրանով իսկ փրկել ողջ Հայաստանը. մեծն Գարեգին Նժդեհի։ Եվ եթե ոմանք կարծում են, թե դա զուգադիպություն է, թող հիշեն և՛ կապիտուլյացիան հենց նոյեմբերի 9-ին, և՛ Քարվաճառի հանձնումը Մոնթեի ծննդյան օրը, և՛ Բաքվում Նիկոլի ընկեր ու պաշտպան Ալիևի կողմից շքերթի անցկացումը դեկտեմբերի 10-ին՝ Արցախի Անկախության հանրաքվեի անցկացման օրը, և՛ այլ «պատահական» զուգադիպությունները, որոնք աննախադեպ հանցագործության միասնական սև շղթա են Հայաստանի և նրա ժողովրդի դեմ։
Նիկոլի վտարումը տաճարից՝ դա սատանայի աջակիցների վտարումն է։ Նիկոլի կողմից Կապան, Մեղրի և Գորիս կատարելիք այցերի չեղարկումը «Հայաստան» անունով Սուրբ տաճարից նրանց լիակատար վտարման նախանշանն է՝ հանուն Հայրենիքի փրկության:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:14
22 ноября в Баку заканчивается климатический саммит ООН, который, вне всяких сомнений, войдет в историю как самый скандальный за весь период проведения данного мероприятия – с 1995 года. Уже не говоря о полном провале попыток бакинского режима «забрендировать» конференцию как «СОР мира». Власти Армении так и не приняли в нем участия, хотя многие эксперты прогнозировали, что это случится в обмен на возвращение Азербайджаном хотя бы нескольких армянских пленных и заложников. Собственно, и сами представители пашиняновского правительства не скрывали своих отчаянных надежд на то, что до начала конференции будет подписан «мирный договор» и возвращена часть пленных.
-
2024-11-18 09:16
На днях британская ВВС опубликовала письмо известных экспертов, выразивших озабоченность проведением СОР29 в Баку. Адресовано оно Саймону Стилу — Исполнительному секретарю Рамочной конвенции ООН об изменении климата (UNFCCC), Генеральному секретарю ООН Антониу Гутерришу, а также всем государствам-сторонам указанной конвенции. Подписано письмо бывшим генсеком ООН Пан Ги Муном, бывшей главой ООН по климату Кристианой Фигерас, бывшим Верховным комиссаром ООН по правам человека, экс-президентом Ирландии Мэри Робинсон, и еще свыше 20-и столь же известными деятелями.
-
2024-11-14 09:25
Уже сложно подсчитать, какой это по счету громкий скандал в рядах действующих властей – ярых «борцов с коррупцией», неустанно разоблачающих бывших коррупционеров и возвращающих незаконно нажитые деньги в госказну. Наказание переступивших закон деятелей – дело, что и говорить, полезное для страны. Но когда при этом в скандалах регулярно оказываются замешаны нынешние высокие чиновники без каких-либо правовых и иных для себя последствий, - это уже означает совершенно другое. Это означает: "бывшим" было нельзя, а нам – все можно, и все сойдет с рук.
-
2024-11-11 10:29
Вчера стало окончательно ясно, что «мирный договор» между властями РА и Азербайджаном не будет подписан до начала и в ходе стартующего сегодня СОР29. Несмотря на отчаянные усилия и полную готовность Пашиняна и его своры соглашаться на все без исключения требования турок, в разговоре с канцлером Германии бакинский диктатор заявил, что работа над соглашением будет продолжена после конференции ООН. Кстати, до сих пор официально не объявлено, поедет ли в Баку кто-либо из представителей николовского режима.