Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա՝ Լոս Անջելեսի Բրբանք քաղաքում
Հայրենիքի փրկության շարժման համախոհները բողոքի ակցիա են իրականացրել Լոս Անջելեսի Բրբանք քաղաքում՝ վարչապետի հրաժարականի պահանջով, տեղեկացնում է News.am-ը։
Ակցիայի մասնակիցներից մեկն իր խոսքում հիշեցրել է, որ սրանից 2 ամիս առաջ նույն բեմից հնչել են ամենահայրենասիրական կարգախոսները, երբ մարդիկ լսելով պատերազմի լուրը, հավաքվեցին և ուխտեցին, որ միահամուռ լինելու են Հայաստանի բանակի զինվորներ:
«Դժբախտաբար 2 ամիս անց մենք հավաքվել ենք այստեղ գլուխներս կախՄեկ օրում մենք հասկացանք, որ մեզ դավաճանել են: Բոլորս համոզված էինք, որ հաղթելու ենք: Այսօր 2 ամիս անց մենք հասկացանք, որ մեզ դավաճանել են առաջին իսկ օրվանից: Մենք հասկացանք, որ մեր հավաքած նվիրատվությունները ոչ թե գնացին մեր մարտնչող զինվորներին, այլ պետական այրերին որպես հավելյալ ռոճիկ: Մենք հասկացանք, որ դավադրություններ էին կատարվում, հայրենիքի փորձ ու անցյալ ունեցող գեներալները չեզոքացվում էին: Այն ժամանակ, որ մեր կամավորները Շուշիում կռվում էին, պետականորեն Շուշին արդեն հանձնված էր»:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ՝ «Նիկոլ հեռացիր», «Իմ քայլը» հեռացիր»:
Ելույթով հանդես են եկել Զարեհ Աճեմյանը (ՀՅԴ Բրբենքի «Աղբալյան» կոմիտե), Ռոբերտ Մարկարյանը (քաղաքական վերլուծաբան), Լևոն Պարոնյանը (Արևելյան հովիտի ՀՅԴ «Բաբկեն Սյունի» կոմիտե), Արթուր Սահակյանը (հեռուստատեսային պրոդյուսեր), Պետրոս Հաճյանը (համայնքային գործիչ), Անի Ղազարյանը (Հայ Երիտասարդաց Դաշնակցություն), Արմեն Շահբազյանը («Զորավիգ» ռազմահայրենասիրական միություն), Սահակ Միքայելյանը (համայնքային գործիչ), Շանթ Նաճարյանը (ՀՅԴ Բրբենքի «Աղբալեան» կոմիտե): Ակցիայի մասնակիցների խոսքով, այս պարտությունը դեռ 2.5 տարի առաջ էր քայլ առ քայլ նախաձեռնվել: Նրանք նշել են, որ երկու հիմնական նպատակ ունեն՝ Սփյուռքը միացնել «Հայրենիքի փրկության շարժմանը» և պայքարը շարունակել մինչև վարչապետ Փաշինյանի հրաժարականը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.