Փարիզի Աստվածամոր տաճարում 2019-ի հրդեհից հետո առաջին անգամ սուրբծննդյան համերգ է տեղի է ունեցել
2019-ի հրդեհից ի վեր առաջին անգամ Նոտր Դամ տաճարում սուրբծննդյան համերգ է տեղի ունեցել (Փարիզի Աստվածամոր տաճար), փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երեկոյի հատուկ հյուրերն էին ֆրանսիացի հայտնի թավջութակահար Գոտյե Կապյուսոնը և օպերային երգչուհի Ժյուլի Ֆուքսը: Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի եի Ֆրանց Շուբերտի ստեղծագործություններից բացի, հնչել են սուրբծննդյան հայտնի երգեր:
«Տաճարը դեռ փխրուն վիճակում է»,- ասել է գեներալ Ժան-Լուի Ժորժելենը, ով պատասխանատու է Նոտր Դամի վերականգնման համար: Այս կապակցությամբ երաժիշտները համերգից առաջ ստացել են անվտանգության բոլոր անհրաժեշտ ցուցումները: Արտիստները, կանոնների համաձայն, ստիպված էին շինարարական սաղավարտներ և հատուկ կոմբինեզոններ կրել:
Նշվում է, որ համերգը ցուցադրվել է ձայնագրությամբ, այն տեղի է ունեցել առանց հանդիսատեսի: Ի սկզբանե, ինչպես պատմել է երգչախմբի ղեկավար Անրի Շալեն, նախատեսվում էր, որ ելույթին պետք է մասնակցեր 20 երգիչ, սակայն վերջում մասնակիցների թիվը կրճատվեց` հասնելով ութի:
Նկարահանման հրապարակում պետք է լիներ առավելագույնը 25 մարդ: «Նախկինում մենք գրեթե ամեն երեկո երգում էինք տաճարում, դա մեր երկրորդ տունն էր: Հիմա մենք ուրախ ենք այս հնարավորության համար»,- ասել է Շալեն, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 17:39
Бывший капитан сборной Армении по футболу Генрих Мхитарян призвал присоединиться к факельному шествию в память о жертвах Геноцида армян.
-
2025-04-22 17:36
Опубликована полная версия решения Конституционного суда 1776.
-
2025-04-22 17:34
Тегеран готов сделать свою ядерную программу более прозрачной и выработать больше доверия к ней при условии снятия с него санкций. Об этом заявила официальный представитель иранского правительства Фатеме Мохаджерани.
-
2025-04-22 17:31
Фракции "Гражданский договор" и "Республика" фактически сорвали обсуждение вопроса о стоимости проезда, инициированного оппозицией. На заседании Совета старейшин Еревана в повестку был включен проект решения о приостановке действия постановления о повышении тарифа на проезд в общественном транспорте до 1 марта 2026 года.