Последние новости

Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ

«WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Telegram-ի իր ալիքում լուսանկար է հրապարակել հայկական հարսանիքից։

Նշվում է, որ Մարտակերտից Իրինա Գաբրիելյանը և Ստեփանակերտից Արամ Վերդյանը պսակադրվել են Դադիվանքում այսօր:

«Նրանք շնորհակալություն են հայտնել խաղաղապահներին վանքը պաշտպանելու համար և ուրախ են, որ տեղի ունեցածից հետո անգամ նրանք հնարավորություն ունեն պսակադրվելու այդ սուրբ վայրում»,–գրել է Պեգովը, տեղեկացնում է Sputnik Armenia:

Պեգովը նաև հայտնում է, որ Դադիվանք է եկել Պարգև սրբազանը։ Հենց նա է պսակադրել զույգին։

Սրբազանը ռուս խաղաղապահներին է փոխանցել ամանորյա նվերներ՝ խաչեր։ Նա նաև խաղաղապահներին է հանձնել արցախցի երեխաների ռուսերեն նամակները:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ