Последние новости

VISA ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԻՐ ՔԱՐՏԵՐԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԹՈՂԱՐԿՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արդշինբանկը VISA միջազգային վճարային համակարգի կողմից ճանաչվել է իր քարտերի ամենախոշոր թողարկողը Հայաստանում և օրերս կայացած մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել է "Largest Visa Issuance in Armenia" մրցանակով:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Փառքի ծառուղում և առցանց՝ համավարակով պայմանավորված:

2020 թվականի վերջին Արդշինբանկի կողմից թողարկված քարտերի ընդհանուր քանակը գերազանցել է 220,000 հատը, որոնցից մոտ 187,000 -ը պրեմիում և դասական դասի Visa քարտեր են:

Հիշեցնենք, որ Արդշինբանկի վճարային քարտերի սպասարկման ենթակառուցվածքն ընդգրկում է 63 սպասարկման կետ, 138 բանկոմատ, 711 առևտրային տերմինալ և ավելի քան 2000 ինքնասպասարկման տերմինալ ամբողջ Հայաստանում:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ