Ուշադիր եղեք՝ էրեխեքը ճանապարհը չանցնեն․ ինչպես են Շուռնուխում «դիմավորել» ադրբեջանցիներին
Շուռնուխի 12 տները հանձնվել են Ադրբեջանին, վերջին օրն է, որ տների բնակիչները
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ներքևի հատվածի 12 տներն արդեն հանձնվել են ադրբեջանցիներին։
«Ոչ մի լավ նորություն չկա․․․ Ներքևի տները հանձնեցին ժողովուրդը, հիմա ապրում են հարազատների մոտ», - ասաց նա։
Նախնական համաձայնությամբ` Շուռնուխից 12 տուն պետք է հանձնվեր, ապա թիվը դարձավ 11: Սակայն, այնուամենայնիվ, այդ մեկ տան ընտանիքն էլ է դուրս եկել տարածքից։
«Դե ո՞նց կլինի` մենակ մնան իրանց մոտ։ Լրիվ անիմաստ ա։ Իրանք էլ են հավաքել իրերը, դուրս եկել։ Էսօր վերջին օրն ա, վերջին իրերն են դուրս հանում մարդիկ», - Sputnik Արմենիային ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով` ադրբեջանցիները երեք օր է՝ գտնվում են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի՝ արդեն իրենց տիրապետության տակ անցած հատվածում, որտեղ «պոստ» են ստեղծել։
«Էսօր վերջնական ժողով արեցինք գյուղացիների հետ, մասնակցում էին հայ սահմանապահները, ռուս խաղաղապահ մի քանի հոգի, համայնքապետարանից մարդիկ։ Ասեցինք մարդկանց, որ ոչ մի ինքնագլուխ բաներ չանեն, ճանապարհը չանցնեն, ուշադիր լինեն երեխաների, անասունների նկատմամբ, որ անզգուշությամբ չգնան էն կողմը», - ասաց գյուղապետը։
Նա ասաց, որ դեռևս ոչ մի սահման չկա Շուռնուխի հայկական և ադրբեջանական մասերի միջև։
«Ոչ մի սահման չկա, վերջնական դեռ պիտի որոշվի», - ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։
Sputnik Հայաստան
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 06:38
Пресс-секретарь Министерства обороны США Патрик Райдер заявил, что дополнительное число военных советников США в случае переброски на Украину не будет размещено у линии фронта. Об этом сообщает ТАСС.
-
2024-04-26 06:34
Средства массовой информации в Армении в 2023 году были политически поляризованы, и финансовая жизнеспособность средств массовой информации оставалась препятствием для свободы прессы. Об этом говорится в ежегодном докладе Госдепа США «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia».
-
2024-04-26 06:32
В графике президента США Джо Байдена пока не фигурируют контакты с его турецким коллегой Реджепом Тайипом Эрдоганом. Об этом представитель Белого дома Джон Кирби заявил на брифинге.
-
2024-04-26 06:28
Французский военный журналист армянского происхождения Лео Николян все еще остается в международном аэропорту "Звартноц" в Ереване и не прекращает голодовку пятый день.