Իրանը հրաժարվել է միջուկային գործարքից՝ վերսկսելով ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացումը. Ռուսաստանի ԱԳՆ
Իրանի կեղմից ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացման վերսկսումը իրանական միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից հրաժարում է: Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս հարցը կապ չունի Իրանի կողմից Համապարփակ երաշխիքների մասին համաձայնագրով եւ Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին հետեւելու հետ: Այս տեսակետից իրանական կողմին պահանջներ չկան: Մինչեւ 20 տոկոս հարստացված ամբողջ նյութը ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո է: Գործակալությունը չի գրանցում դրա օգտագործում չհայտարարված նպատակներով, որոնք կհակասեին Միջուկային զենքի չտարածման պայմանագրին,- ասել է նա: - Միաժամանակ, մինչեւ 20 տոկոս ուրանի հարստացման վերսկսումը հրաժարում է պայմանավորվածություններից, որոնք գրանցվել էին իրանական միջուկային ծրագրի կարգավորման ՀՀԳԾ-ում»:
Նա նշել է, որ Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացման Իրանի որոշման պատճառը ԱՄՆ ճնշումն էր:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայում պատշաճն են մատուցում իրանական կողմի պարբերական հայտարարություններին ՀՀԳԾ շրջանակում պայմանավորվածությունների լիակատար կատարմանը վերադառնալու պատրաստակամության մասին՝ հաշվի առնելով շահերի հավասարակշռության պահպանումը: «Փաստերը, սակայն, այնպիսին են, որ հիմա կպահանջվեն լրացուցիչ ջանքեր եւ ծախսեր, որպեսզի կրկին Ֆորդոյի հարթակը համապատասխանեցվի ՀՀԳԾ-ին»,- շարունակել է նա:
Նրա խոսքով՝ Իրանի գործողությունները «սկզբունքային նշանակություն ունեն նաեւ այդ օբյեկտի վերապրոֆիլավորման աշխատանքները շարունակելու համար, ինչը միջուկային գործարքի անբաժանելի մասն է»: «Այսպիսով, համապարփակ պայմանավորվածությունների կայուն իրականացման համար պայմաններ ստեղծելու խնդիրը զգալիորեն դժվարացել է»,- շեշտել է Զախարովան:
Դիվանագետը նաեւ նշել է, որ դեկտեմբերի 21-ին նախարարների հանդիպման ժամանակ Ռուսաստանը քանիցս շեշտել է, որ «ՀՀԳԾ շուրջ կարգավորման դեղատոմսերը դրված են հենց իր մեջ» եւ նախատեսում են բոլոր երկրների կողմից պայմանավորվածությունների հետեւողական կատարում, որոնք դրանք մշակել են ու կնքել: «Համաձայնեցված Համատեղ հայտարարության մեջ գծված էր հետագա առաջընթացի ուղղությունը: ՀՀԳԾ բոլոր անդամ երկրները, այդ թվում Իրանը արտահայտվել են Գործողությունների ծրագրի իրականացման համար պահպանվող մարտահրավերներով ընդհուպ զբաղվելու անհրաժեշտության մասին՝ ԱՄՆ-ից հասնելով խափանման կուրսից անհապաղ հրաժարման եւ պարտավորությունների կատարման, որոնք բխում են ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեից՝ առանց որեւիցե նախապայմանի»,- նշել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ երբ դա տեղի ունենա, Թեհրանը պետք է պատրաստ լինի պատասխանելու փոխադարձությամբ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-23 04:5872
Ситуация все дальше ухудшается, война не завершилась 10 ноября 2020 года. Об этом 22 мая в ходе обсуждения на площади Франции заявил военный эксперт Карен Вртанесян.
-
2022-05-22 19:38415
Если у Армении есть премьер-министр, то сегодня в Брюсселе он должен сказать: Арцах не будет в составе Азербайджана. Об этом на своей странице в Facebook написал пресс-секретарь Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2022-05-22 17:54438
Президент Арцаха Араик Арутюнян категорически отказался комментировать проходящую в Брюсселе встречу премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева.
-
2022-05-22 17:34335
Легендарный французский шансонье Шарль Азнавур - в сердце каждого армянина. Впрочем, не только. Его любят миллионы меломанов по всему миру. Не зная ни единого слова по-французски люди подпевают ему так, будто это их родной язык. Сегодня Маэстро исполнилось 98 и в этот день NEWS.am STYLE поделится с вами любопытными фактами из жизни Азнавура.