Կարգավորման առանցքում Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների դեօկուպացիան է․ ՀՀ ԱԳՆ
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը այսօր՝ հունվարի 5-ին, հանդիպել է Արցախի Հանրապետության նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։
Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ Արա Այվազյանը շնորհավորել է Դավիթ Բաբայանին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արգասաբեր գործունեություն իր նոր կարգավիճակում։
Նախարարներ Այվազյանը և Բաբայանը կարևորել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ավանդական համագործակցության ամրապնդումը` այդ թվում փոխայցելությունների և խորհրդակցությունների պարբերաբար անցկացման միջոցով՝ արտաքին քաղաքական օրակարգի առանցքային հարցերի շուրջ արդյունավետ քննարկումներ կազմակերպելու, ինչպես նաև հետագա համատեղ անելիքներն ուրվագծելու նպատակով։
Արա Այվազյանն ընդգծել է, որ Արցախի և Հայաստանի առջև այսօր ծառացել են հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, և այդ առումով ավելի քան հրամայական է երկու երկրների պետական կառույցների, նախևառաջ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև սերտ համագործակցությունն ու համակարգումը:
Արտգործնախարարները հանգամանալից քննարկել են Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչմանը, արցախահայության առջև ծառացած հիմնախնդիրների հասցեագրմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց ազատ արձակման և հայրենադարձման, տեղահանված արցախահայերի` հայրենիք վերադարձի պայմանների ստեղծման և նրանց անվտանգության երաշխիքների ապահովման, պատերազմի հումանիտար և սոցիալ֊տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ քայլերի գործարկման առաջնահերթությունը: ԱԳ նախարարներ Այվազյանն ու Բաբայանն ընդգծել են միջազգային մասնագիտական կառույցների` տեղում ներգրավման անհրաժեշտությունը՝ համընդգրկուն լուծումներ ապահովելու նպատակով:
Երկուստեք շեշտվել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը հիմք է ստեղծում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման շուրջ քննարկումներ անցկացնելու համար՝ մրջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Որպես հակամարտության քաղաքական կարգավորման առանցք` նշվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների դեօկուպացիան և արցախահայության իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։ Հանդիպման շրջանակում Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Դավիթ Բաբայանը ստորագրել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ԱԳՆ-ների միջև 2021թ. խորհրդակցությունների պլան:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի ԱԳՆ ղեկավար կազմի մասնակցությամբ: Նախարար Այվազյանը նշել է, որ այժմ թևակոխել ենք մի փուլ, երբ դիվանագիտության դերն ու նշանակությունն առանցքային դիրքերում են հայտնվել: «Այս փուլում մեր համագործակցությունը նույնպես առանցքային նշանակություն է ձեռք բերում: Այդ իսկ պատճառով, մեր քննարկումերը հետայսու ավելի ինտենսիվ և ներառական բնույթ են կրելու։ Մենք ունենք հստակ նպատակներ մեր առաջ դրված խնդիրների հասցեագրման համար, և այս նպատակին են ծառայեցվելու մեր բոլոր ռեսուրսները և մեր ողջ ներուժը», ասել է Արա Այվազյանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 16:15
В день 80-й годовщины Победы во Второй мировой войне пресс-секретарь Республиканской партии Армении Эдуард Шармазанов выступил с рядом заявлений во время марша «Бессмертного полка» в Ереване. Он связал историческую победу 1945 года с борьбой армянского народа в 1992 году за освобождение Шуши и раскритиковал текущую политику властей Армении.
-
2025-05-09 16:02
Комитет по сохранению Арцаха распространил заявление, в котором, в частности, говорится:
-
2025-05-09 15:59
Армянский пленный Виген Эулджекчян, удерживаемый в Баку с 2020 года, не мог связаться с семьей с конца февраля 2025-го, в связи с чем он объявил голодовку. Об этом директор буэнос-айресского филиала Общества помощи армянским сиротам (SOAR) Лусиана Минасян сообщила в соцсети X.
-
2025-05-09 15:56
Участие военных государств-членов Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) в параде Победы на Красной площади в Москве говорит о единстве этих стран. Об этом заявил ТАСС начальник Объединенного штаба ОДКБ генерал-полковник Андрей Сердюков.