Դավաճանը հերթական անգամ խաբում է գերիների և անհետ կորածների ծնողներին. Նաիրա Զոհրաբյան
Հայ ժողովրդի պատմության ամենասառնասիրտ ու ցինիկ դավաճանն ու մարդատյացը կրկին ստում է: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Մոսկվա այցից և հերթական դավաճանական փաստաթուղթը ստորագրելուց առաջ փորձ է անում բառերի մանիպուլյացիայով մոլորեցնել այն փոքրաթիվ հատվածին, ով հաստատ չի կարդացել ու չի կարդալու նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտը:
Դավաճանը հերթական անգամ խաբում է գերիների և անհետ կորածների ծնողներին, որ նրանց զավակների վերադարձի գինը կարող է լինել հերթական ազգադավ փաստաթղթի ստորագրումը, որը ինքը անելու է հանուն ռազմագերիների:
Եվ ամենանողկալի սուտը, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կոմունիկացիայի հարցը դեռ հետագա քննարկումների խնդիր է:
Նայե՛ք իր ստորագրած եռակողմ փաստաթղթի նշագրված հատվածները:
Նա անգամ հիմա, երբ չկա մարդ, ում համար պարզ չի այլեւս, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի պատմության ամենադաժան ու ցինիկ դավաճանությունն ու հայրենադավությունը, շարունակում է ստել, շարունակում է բառերի ժանգլյորությունը:
Ռազմագերիների և անհետ կորածների հարգելի ծնողներ, դավաճանը ստանձնել է հստակ եռակողմ պարտավորություն՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան կոմունիկացիաներ ապահովելու:
Ու նա դա անելու է:
Իսկ ձեր ցավն ու վիշտը, ցավոք, շարունակելու է օգտագործել իր վրա դրված հայրենադավ առաքելությունն ավարտելու համար»,– գրել է նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.
-
2025-07-15 10:45
Проект Минфина России о взимании пошлин с иностранных работников не может применяться к гражданам стран Евразийского экономического союза. Об этом говорится в комментарии, предоставленном Sputnik Армения коллегией по экономике и финансовой политике Евразийской экономической комиссии (исполнительного органа ЕАЭС).
-
2025-07-15 10:43
На фоне тёплых отношений властей Армении с турецко-азербайджанским тандемом в Баку продолжается так называемый «судебный процесс» по делу армянских пленных.
-
2025-07-15 10:40
Газета «Грапарак» пишет: