Последние новости

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ. ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ (ՎԻԴԵՈ)

Ամերիաբանկը նախատեսում է դուրս գալ IPO շուկա, ասել է Ամերիաբանկի Խորհրդի անկախ անդամ Ռիչարդ Օգդոնը (ով տնօրենների խորհրդի կազմում ներառվել է 2020թ.–ի հուլիսից) հարցազրույցում, որը «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է տրամադրել բանկի մամուլի ծառայությունը։

Նրա խոսքով, Հայաստանն ունի շատ գրավիչ հեռանկարներ` առևտուր, հարուստ պատմություն, մշակույթ, գյուղատնտեսության ընդարձակ ոլորտ, զարգանում է կրթությունը, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքների ներդրումները և հայկական սփյուռքը, որն այնքան շատ բան է տվել աշխարհին։

Նա նշել է, որ անցած 10 տարում Հայաստանի տնտեսական աճը բացառիկ էր` տարեկան 5-7%, և այս առումով Ամերիաբանկը պատուհան է, որի միջոցով կարելի է տեսնել տնտեսության ամբողջ պատկերը։

Ինչպես նշել է տնտեսագետը, ցանկացած ընկերության համար արտաքին ներդրողների ներգրավումը շարունակական գործընթաց է, որը ներառում է տարբեր քայլեր` նախագծեր, գործողություններ, և այս առումով Ամերիաբանկի համար միջազգային ներդրողների հետ համագործակցությունը նորություն չէ։ Ավելին, բանկը կապիտալի բոլոր տարրերում ներդրողներ ներգրավելու շատ մեծ փորձ ունի, նրա բաժնետերերի թվում են Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը, Ասիական զարգացման բանկը։ Ամերիաբանկը ներգրավել է վարկային միջոցներ Միջազգային ֆինանսական կորպորացիայից, «Սիմբիոտիկս» ընկերությունից։ Վերջերս բանկը թողարկեց այսպես կոչված «կանաչ պարտատոմս» Եվրոպական պետական ֆինանսական հաստատության հետ համատեղ, և այդ պարտատոմսի միջոցով ներգրավված միջոցներն ուղղվելու են Հայաստանում զանազան էներգախնայող ծրագրերի իրականացմանը։

«Կապիտալի ներգրավումը ենթադրում է տարբեր փուլեր, որոնց մի մասն Ամերիաբանկն արդեն անցել է, մյուսները դեռ պիտի անցնի։ Բանկի հիմնական նպատակն է հանդես գալ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխմամբ միջազգային շուկաներում», – ասել է Օգդոնը։

Նրա խոսքով, Ամերիաբանկը կարող է օրինակ լինել մյուսների համար, քանի որ բանկում կառավարումը շատ բարձր մակարդակի վրա է, բանկն ունի ղեկավարների ուժեղ թիմ, իսկ Տնօրենների խորհրդում տեղի ունեցող փոփոխություններն ավելի կնպաստեն կառավարման կառուցվածքի բարելավմանը` հող նախապատրաստելով կապիտալի շուկաների ռազմավարության հաջորդ քայլերի համար։

Նա նշել է, որ բաժնետոմսերի ցանկացած հրապարակային տեղաբաշխման ժամանակ ներդրողներին ամենաշատը հետաքրքրում են որակը, աճի հեռանկարը, ինչպես նաև նորությունը, եթե կարող ես առաջարկել մի բան, որը չկա այլ հանրային շուկաներում։

«Կարծում եմ` Հայաստանը համապատասխանում է այս չափանիշներին։ Հայաստանի մասին մարդիկ լսել են, բայց քչերն են ծանոթ դրա ներդրումային հնարավորություններին, ներուժին։ Հայաստանում աճի ներուժ կա, որովհետև մինչև 2020 թ.–ը, որը դժվար տարի էր բոլորի համար, երկրի տնտեսությունն աճում էր տարեկան 5-7%–ով, որը համաշխարհային մակարդակով շատ լավ ցուցանիշ է։ Ներդրողներին հարկավոր է որակ, և հենց այստեղ է, որ Ամերիաբանկը հանդես է գալիս հավուր պատշաճի, Ամերիաբանկը որակյալ բանկ է կառավարման և հսկողության լավ, ուժեղ համակարգերով, ընդլայնման հնարավորություններով, նման բանկ կարող էր լինել ցանկացած երկրում, բայց Ամերիաբանկը Հայաստանում է, հենց սա է, որ ստեղծում է այն յուրահատուկ արժեքը, որը կարող է հետաքրքրել ներդրողներին», – ասել է Օգդոնը։

«Ինչ վերաբերում է կոնկրետ Ամերիաբանկի ներդրումային արժեքին, ապա, նրա խոսքով, բանկը համակարգային բանկ է, Հայաստանի թիվ մեկ բանկը, առաջատարն` ըստ ակտիվների և հաշվեկշռային արժեքի, ուստի, երբ ներդրում ես կատարում Ամերիաբանկում, ներդրում ես կատարում Հայաստանում, ինչպես նշեցի` երկրի տնտեսության բոլոր հատվածները ներկայացված են Ամերիաբանկի հաճախորդների շարքում», – ընդգծել է նա։

«Հայաստանի շուկա մուտք գործելու ավելի լավ հնարավորություն ես չեմ պատկերացնում։ Ասեմ ավելին, Ամերիաբանկը նաև արտացոլում է հետագա աճի հնարավորությունները, որովհետև 2020–ը դժվար տարի էր բոլորիս համար` թե բանկերի, թե այլ ընկերությունների, և Հայաստանը բացառությունը չէր, այն ուներ սեփական տարբերությունները, բայց կարծում ենք` սա ժամանակավոր է, ուստի Ամերիաբանկը տալիս է աճից օգուտ քաղելու հնարավորություն, և այդ հնարավորությունը բազմազան է, այն արտահայտում է բանկի բազմազան հաճախորդների բազան, ներդրողները միշտ պահանջում են բարձր որակ` անկախ նրանից, թե որտեղ են ներդրում կատարում, նրանք չեն համաձայնի զեղչերի կամ զիջումների, եթե տվյալ երկիրը նորեկ է միջազգային շուկայում, դա բնավ չի նշանակում, որ ներդրողները պակաս խստապահանջ կլինեն, բնավ, չափանիշները նույնն են ամենուր։ Եվ այդ առումով, կարծում եմ, որ միջազգային ֆինանսական գործարքները, որոնք Ամերիաբանկն արդեն իսկ իրականացրել է, հազվագյուտ օրինակ են, թե ինչպես կարելի է ապահովել համապատասխանությունն ամենաբարձր չափանիշներին։ Ամերիաբանկի դեպքում ներդրողները տեսնում են բանկի ներդրումային գործունեության արդյունքը` վարկային գործարքներ, պարտատոմսեր, մասնավոր ներդրումներ, ստորադաս փոխառություններ, տեղական ներդրումներ։ Բոլոր գործարքները բարեհաջող էին, ներդրողներն օգուտ են քաղել, և այս ամենը վստահություն է ներշնչում, եթե նախկինում բարեհաջող կերպով կապիտալ է ներգրավվել, ուրեմն հետագայում ևս ներդրումները բարեհաջող կլինեն», – ասել է Օգդոնը։

Նա ընդգծել է, որ բաժնետոմսերի բարեհաջող հրապարակային տեղաբաշխում իրականացնելը դժվար գործ է, սա շարունակական գործընթաց է, որը տարիներ է տևում։ Ամերիաբանկն այս ուղղությամբ սկսել է աշխատել դեռ 2014թ.–ից։

Նրա խոսքով, սա ճիշտ որոշում էր, սրա համար հարկավոր է լավագույն ֆինանսական համակարգերը, հարկավոր է ունենալ միջազգային վարկանիշ և ամենակարևորը` հարկավոր է պահպանել անդադար կապը ներդրողների հետ, պետք է պահպանել շփումը, ներկայացնել ձեռքբերումները, ընթացիկ գործունեությունը, որպեսզի ներդրողները ծանոթանան բանկի և վերջինիս ղեկավարության հետ, որ երբ գա ժամանակը` գործարք կնքելու, ներդրողները ճանաչեն մեզ, ճանաչելու համար հարկավոր է ժամանակ, ամիսներ, անգամ տարիներ։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРДШИНБАНК НА ПЕРЕДОВОЙ ЦИФРОВОЙ БЕЗОПАСНОСТИ: БАНК - СПОНСОР И УЧАСТНИК МЕРОПРИЯТИЯ «BUGBOUNTY 2025»
    2025-07-02 16:14

    Ардшинбанк продолжает развивать свои технологические предложения, внедрять инновационные решения и совершенствовать свою цифровую среду. Каждая новая услуга или решение разрабатывается с учетом безопасности, поскольку защита данных клиентов на всех уровнях и их доверие стоят на первом месте.

  • КОМУ ВЫГОДНО, ЧТОБЫ В РОССИЙСКОМ СМИ ПЕРЕВИРАЛИ ИСТОРИЮ?
    2025-07-02 10:13

    На днях Regnum.ru опубликовал статью Петра Акопова "Азербайджан зря обиделся на Мединского за Карабах". В ней, в частности, говорится: "Карабах развалил большую Россию - СССР, и мы больше не позволим создавать новые "карабахи", тем более на исторических русских землях". Что это? Разве "маститый" автор не знает, что Карабах не мог сделать этого?! Ведь опубликованы десятки книг, в которых документально указаны личности, организации и страны, приведшие к развалу СССР. Приведем лишь названия книг одного автора - Александра Шевякина: "Разгром советской державы"; "Загадка гибели СССР"; "Кто готовил развал СССР"; "8 ступеней к разгрому советской державы"; "Заказное убийство СССР - подлинная история катастрофы"; "Как убили СССР". В этих книгах нет ни одной строки, где Карабах (Арцах) воспринимался бы как причина развала СССР. Любой автор, затрагивающий тему Арцаха, обязан знать подлинную историю этого армянского края и об истинных причинах теперешнего его состояния.

  • Армен ОВАСАПЯН: ПОД ЗНАКОМ ПОСТОЯННОГО ОЖИДАНИЯ КОНТРРЕВОЛЮЦИИ
    2025-07-02 10:08

    Источником стабильности николовского режима являются не общественное доверие и согласие, а неопределенность и тотальный хаос, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • "АРЦАХСКИЙ ТИГРАНАКЕРТ" ПРЕДСТАНЕТ ПЕРЕД РУССКОЯЗЫЧНЫМ ЧИТАТЕЛЕМ
    2025-07-01 09:39

    Ещё в мае председатель Общественной организации ДИАЛОГ Юрий Навоян и заведующий кафедрой культурологии, руководитель независимой академической платформы Monument Watch профессор Гамлет Петросян подписали соглашение о сотрудничестве, объединив усилия для мониторинга и научного описания состояния культурного наследия Арцаха. Взаимодействие партнёров привело к другому тематическому сотрудничеству: подписанное между Юрием Навояном и Гамлетом Петросяном новое соглашение относится к изданию исследований материалов раскопок арцахского Тигранакерта на русском языке.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ