Հայկ Մարությանը դարձյալ արձակուրդում է
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դարձյալ արձակուրդում է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Դա նրա հերթական արձակուրդն է, հիմնականում 2020թ․-ի արձակուրդի չօգտագործված օրերից և մի քանի օր էլ 2021թ․-ի տարեկան հասանելիք արձակուրդից»,- ասաց Կարապետյանը:
Նրա խոսքով` Հայկ Մարությանն արձակուրդում կլինի մինչև հունվարի 22-ը ներառյալ:
Թե որտեղ է քաղաքապետն անցկացնելու իր արձակուրդը, Կարապետյանը տեղյակ չէր:
Հիշեցնենք՝ վերջին անգամ Երևանի քաղաքապետն արձակուրդում էր 2020թ-ի նոյեմբերի վերջին, երբ վարակվել էր կորոնավիրուսով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Կարապետյանը հայտնեց նաև, որ Մարությանը հիմա առողջական խնդիրներ չունի:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.