Սոֆյա Հովսեփյանը երկար մտածելուց հետո որոշել է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը լքում է «Իմ քայլը» խմբակցությունը և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր: Նա իր որոշման մասին գրել է Facebook–ում։
«Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո: Սա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում, այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը: Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից: Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը: Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել, սակայն վստահ եմ, որ ըմբռնումով կմոտենաք», - նշել է նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 19:48
Правительство Индии заявило, что Пакистан использовал беспилотники турецкого производства для проведения разведывательных операций над территорией Индии. Об этом сообщает издание The Economic Times.
-
2025-05-09 19:43
Началось серьезное давление, увольняют с работы моих товарищей по команде, родственников, друзей. Об этом заявил в видеоматериале, распространенном на своей странице в Facebook оппозиционный депутат, экс-кандидат в мэры Гюмри Мартун Григорян.
-
2025-05-09 19:41
Делегации Армении, Азербайджана, Беларуси, Казахстана, Кыргызстана, России, Сербии, Таджикистана, Туркменистана, Узбекистана при ОБСЕ выступили с совместным заявлением по случаю 80-летия Победы над нацизмом во Второй мировой войне. Об этом сообщает МИД Беларуси.
-
2025-05-09 19:37
Кремль не намерен реагировать на желание некоторых стран Евросоюза учредить «антироссийский трибунал». Об этом сообщил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, отвечая на вопрос ТАСС.