Չպետք է թույլ տալ, որպեսզի մեր ապագան, ճակատագիրը որոշեն բոլորովին այլ տեղ, այլ թղթերի վրա. Դեմոյան - Պանորամա
Չպետք է թույլ տալ, որպեսզի մեր ապագան, ճակատագիրը որոշեն բոլորովին այլ տեղ, այլ թղթերի վրա. Դեմոյան
«Ես չեմ ընդունում բանակի, պետության, ժողովրդի պարտություն հասկացություններ, ընդունում եմ ժամանակի այս փուլում սխալ ճանապարհով գնալու, սխալ արժեհամակարգ որդեգրելու, սխալ քաղաքականություն և ապագայի սխալ տեսլական որդեգրելու պարտություն»,- մտավորականների հրատապ ժողովին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
Նրա խոսքով, այն, ինչ ունենք, ազգային աղետ է, բայց հիմքերը, խորքը շատ ավելին է, քան պատկերացնում են, 2,5 տարվա երևույթ չէ։
«Բայց այսօր գլոբալ առումով պետք է մենք խոսենք՝ ուր ենք մենք շարժվելու, արդյոք առաջ շարժվելու այն ուղին ենք վերցնելու, որը կա, թե պետք է, իրոք, շատ լուրջ վերանայում անենք։ Մեղք են մեր երեխաները, որոնք լրիվ այլ արժեհամակարգ են ուզում դավանել, այլ ապրելակերպ են ուզում։ Չենք կարող իրենց պարտադրել հնացածը, պարտվողական հոգեբանության մեջ պահել։ Մենք գոնե տեսել ենք հաղթողի հոգեբանությունը, գիտենք՝ ինչ քաղցր էր դա։
Մեր բոլորը ջանքերը պետք է ուղղվեն այդ ուղղությամբ»,- ասաց պատմաբանը։
Հայկ Դեմոյանն արձանագրեց՝ խորագույն ճգնաժամ է, որից պետք է ելքեր գտնել։ Ըստ նրա, այդ ելքերը կան։
«Չպետք է թույլ տալ, որպեսզի կրկնվի, չպետք է թույլ տալ, որպեսզի մեր ապագան, ճակատագիրը որոշեն բոլորովին այլ տեղ, այլ թղթերի վրա։ Այդ ներուժը պետք է ցույց տանք։ Իսկ այդ ներուժը դոլարների քանակով չի չափվում, այլ գործողություններով»,- ասաց Հայկ Դեմոյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.