Ադրբեջանցիները տարբեր մակարդակներում ամեն օր թքում են ձեր դեմքին. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները տարբեր մակարդակներում ամեն օր թքում են ձեր դեմքին, իսկ դուք մեզ խրոխտ տեքստերով փորձում եք համոզել, թե ոտքի վրա եք, իսկ իրականում խելոք, գլուխներդ կախ դրանց պայմաններն եք լուռ իրագործում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե լրջորեն մտահոգված է գերիների հայրենադարձմամբ, անհետ կորածների որոնմամբ կամ զոհված մեր հայրենակիցների մարմինների վերադարձով։
Վարչապետն իր գրառմամբ, խոսնակն իր պարզաբանմամբ, ԱԱԾ-ն իր հաղորդագրությամբ փորձում են ցույց տալ, թե սա են անում, նա են ուզում․․․ Հավատում ե՞նք, իհարկե ոչ։
Եթե սրանք իսկապես շահագրգռված լինեին այդ հարցի արագ կարգավորմամբ, ապա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ գերիների, անհետ կորածների, զոհվածների մարմինների որոնման հարցերրին ժամկետային ամրագրում կտային այնպես, ինչպես դա Ադրբեջանն արել էր Արցախի երեք շրջանների՝ իր վերահսկողության տակ վերցնելու հարցում (Քարվաճառ, Աղդամ, Լաչին)։
Առանց մեկ կրակոցի շրջաններ հանձնեցին՝ Ադրբեջանի թելադրած կարճ ժամկետում, սակայն առաջնային չհամարեցին գերիների վերադարձման դրույթում ժամկետ սահմանել ու հիմա այս վիճակում ենք։
Հիմա գնում եք լրիվ այլ բանի շուրջ բանակցում-բանակցելու, բայց հուզական, գեղեցիկ տեքստեր գրում, թե բա՝ գերիների հարցով էինք հանդիպել կամ դա ենք որպես նախապայման սահմանել։
Ադրբեջանցիները տարբեր մակարդակներում ամեն օր թքում են ձեր դեմքին, իսկ դուք մեզ խրոխտ տեքստերով փորձում եք համոզել, թե ոտքի վրա եք, իսկ իրականում խելոք, գլուխներդ կախ դրանց պայմաններն եք լուռ իրագործում։
Իսկ դուք հեչ մտածել եք՝ իսկ ձեզ ո՞ր մի լուրջ մարդն է հավատում, վստահում կամ ձեր ասածը որպես ուղենիշ վերցնում։
Ոչնչություններ, դուք և ձեզ արդարացնողները չեք մարսելու»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-11-30 12:59121
На участке Иджевана и Казаха армяно-азербайджанской границы 30 ноября началась встреча вице-премьеров Армении и Азербайджана Мгера Григоряна и Шахина Мустафаева в рамках работы госкомиссий по вопросам делимитации и пограничной безопасности.
-
2023-11-30 12:49116
Согласно официальным данным, в Азербайджане 55 армян. Однако неофициально известно о гораздо большем числе пленных. Об этом на пресс-конференции заявила эксперт по международному праву Сирануш Саакян.
-
2023-11-30 12:48114
Право народа Палестины на жизнь и создание собственного независимого государства должно быть реализовано как можно скорее. С таким заявлением выступил председатель КНР Си Цзиньпин.
-
2023-11-30 12:46118
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян и глава дипломатии Евросоюза Жозеп Боррель обсудили гуманитарные проблемы беженцев из Нагорного Карабаха на полях заседания Совета глав МИД ОБСЕ в Скопье. Об этом сообщает пресс-служба МИД Армении.